HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտ գյուղի անտառային հատվածում բռնկված հրդեհը մարվել է

ԱԻՆ տեղեկացնոըմ է, որ փետրվարի 8-ին, ժամը 09:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Թեղուտ գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել 8 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մարվել է ժամը 13:04-ին: Այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և մոտ 150 հատ ծառի կոճղ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ախեթք» կոչվող հանդամասում:

Կապ է հաստատվել «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի անտառային հատվածում։

Մթության պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել։ Փետրվարի 7-ին, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին: Եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter