HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ղարաբաղում սպանված 19-ամյա զինվորը զորակոչվել է Աբովյանից

Երեկ առավոտյան 9:30-ից 10:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանված ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանն արդեն 1 տարվա զինծառայող էր:

ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանն «Հայացք»-ին հայտնեց, որ Աբովյանի զինկոմիսարիատից Տ. Վարյանը զորակոչվել է 2011 թ. առաջին զորակոչի ժամանակ:

ՊՆ քննչական բաժինն առայժմ տեղեկություն չունի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, դեռևս հայտնի չէ, թե ինչ հոդվածով քրեական գործ կհարուցվի: Այս պահին քննչական խումբը գտնվում է զորամասում. միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանություններ (1)

Վահան
Քրեական գործի հոդվածի անունը պետք է լինի`,,Մսաղացի վերածվող բանակ,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter