HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվեն առավելագույն ջանքեր. պետական նախարար

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրներին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ համապատասխան տեղեկատվությամբ հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Իր խոսքում ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ առավոտյան ներհանրապետական բոլոր ուղղություններով ճանապարհներն անցանելի էին, փակ էր միայն Քարվաճառ-Սոթք հատվածը: Չնայած ճանապարհը բացել և իրականացվել են աղցանման աշխատանքներ՝ այն օրվա ընթացքում շարունակում էր մնալ դժվարանցանելի: Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ ծառայությունը թեժ գծի միջոցով և օնլայն հարթակում բնակչության հետ ապահովում է հետադարձ կապը՝ հորդորելով գիշերային ժամերին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հավաստմամբ՝ մայրաքաղաքում ձյանմաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտյան՝ ապահովելով մայրաքաղի բնականոն երթևեկը:

Հաշվի առնելով, որ այսօրերին պաշտպանության բանակում տեղի ունենում երդման արարողություններ՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զինծառայողների ընտանիքների ապահով տեղաշարժի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ակնկալելով այդ հարցում նաև համապատասխան գերատեսչությունների աջակցությունը:

Պետական նախարարը վստահեցրել է, որ ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվի առավելագույն ջանքեր:

Հանրապետության որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել, աշխատանքներ են իրականացում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Գրիգորի Մարտիրոսյանը ընդգծել է աշխատանքների օպերատիվությունն ու հետևողականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ հարկ եղած դեպքում ավելացնելով աշխատանուժն ու տեխնիկական միջոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter