HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Մարդիկ առաջացել են ոչ թե կապիկներից, այլ երկխոսությունից

Այսօր օրաթերթը «Կառուցողական երկխոսություն» վերնագրով լուր-մեկնաբանություն է տպագրել:

«Էդ երկխոսությունը չի կարելի հայհոյանքի պես մի բան դարձնել: Արդեն մարդիկ մեկը մյուսին որ ուզում են վիրավորել, ասում են՝ ես քեզ կերկխոսեմ»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ» - Եթե մենք ճիշտ հասկացանք Գալուստ Սահակյանին, մարդիկ առաջացել են ոչ թե կապիկներից, այլ երկխոսությունից, ծնելիության աճի գործում էլ արագիլները որեւէ դերակատարում չունեն: Բայց մյուս կողմից էլ` պրն Սահակյանի այդ գնահատականից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր մեխանիկորեն հայտնվում են լուսանցքում, որովհետեւ խմբակային երկխոսությունն անհարիր է մեր ազգային նկարագրին:

Այսպես թե այնպես, ակնհայտ է մի բան` քաղբանտարկյալների ազատ արձակումից եւ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքից հետո Հայաստանի քաղաքական կյանքում դիտարժան իրադարձություններ են սկսվելու: Մենք, իհարկե, կարող ենք կռահել, թե ով է ում երկխոսելու, բայց նույնիսկ այդ դեպքում հասարակության լայն խավերը հազիվ թե գոհ մնան:

Բանն այն է, որ ըստ սոցիոլոգիական վերջին հետազոտությունների՝ հասարակության մեծ մասը կգերադասեր երկխոսել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի դեպ, որոշ գնահատականների համաձայն՝ ներկայումս նրա հետ Սերժ Սարգսյանն է երկխոսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter