HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդը մահացել է

Փետրվարի 9-ին՝ ժամը 16։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին «KrAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Ճամբարակի ՃՇՇ-ի «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արամ Հ., ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մարտական հաշվարկով տեղափոխել Ճամբարակի ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter