Վանաձոր քաղաքում ավտոմեքենա է այրվել
Փետրվարի 9-ին` ժամը 18:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բարեկամության փողոցում ավտոմեքենա է այրվում։
Արտակարգ իրավիճակների նախարարութունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 18։19-ին։ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել