«Առավոտ». Երևանում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդել է, որ երեկ` երեկոյան ոստիկանները Մոլդովական 12 հասցեում գտնվող նախկին կաթսայատանը կից շինության մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում` 12 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ` իր պահունակներով, 9 հատ ПК տեսակի գնդացիր, 4 հատ հակատանկային ականանետ, СВД տեսակի հրազեն` դիպուկահարի հարմարանքներով, 4 տասնյակից ավելի F1 տեսակի նռնակներ, մեծ քանակությամբ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ և պայթուցիկներ` իրենց պայթուցիչներով:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նշված շինությունը պատկանում է Երևանի բնակիչ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանի պարեկ, 47-ամյա Արշավիր Կարապետյանին:
Լուս.` Գ. Շամշյանի, aravot.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել