HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարավան-«Զանգեր» հատվածում և Չայնիի ոլորաններում բուք է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կոտայքի տարածաշրջանի՝ Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի՝ Զանգերի հատվածում բուք է։ Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի ևԳորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

-----------------------

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարhը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter