HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ թիվ 104 մանկապարտեզում․ տուժածներ չկան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին` ժամը 00:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոլդովական փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող թիվ 104 մանկապարտեզի սենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին, մարվել՝ 01:10-ին: Մասամբ այրվել է գույքը (մահճակալ, հեռուստացույց, էլեկտրական տաքացուցիչ, դուռ և երկու ներքնակ) և ջերմահարվել առաստաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter