HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտնել է, որ 5 դեպքով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Որպես կասկածյալ հարցաքննվելիս, ըստ ԱԱԾ-ի, Վերմիշյանը խոստովանել է հանցագործության կատարումը:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը բավարարվել է, սակայն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել։

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Վահագն Վերմիշյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով  2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ»։

Ջոն Ֆարխոյանն անցնում է նույն գործով։

Լուսանկարում՝ ձախից Ջոն Ֆարխոյանը, աջից՝ Վահագն Վերմիշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter