HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները շոշափեցին հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:

Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձան Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքներին:

Գործընկերները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter