Սպասվում են տեղումներ
Մարտի 1-ի և 2-ի գիշերները, 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 1-ի և 2-ի ցերեկները շրջանների զգալի մասում, 3-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում' ձյուն, հովտային շրջաններում' թաց ձյուն և ձնախառն անձրև: 4-ի գիշերը 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում՝ քամու ուժգնացում 18-23 մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին' մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը կնվազի 8-10, 2-ի գիշերը' 4-6 աստիճանով: 4-5-ի գիշերները ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկները նույնքան կբարձրանա:
Երևանում մարտի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 3-4-ը կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել