Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այժմ ևս շարունակվում են ձնամաքրման աշխատանքները։
«Մասնագետների կարծիքով՝ հավանականությունը մեծ է, որ վաղն ավտոճանապարհը երթևեկելի կլինի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Դեսպանության դիվանագետներն այսօր եղել են ավտոճանապարհի Մեծ Լիլո կոչվող հատվածում, որտեղ կուտակված են բազմաթիվ բեռնատարներ և հանդիպել են հայ վարորդների հետ։
Դեսպանությունը վաղն առավոտ նրանց կապահովի սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով»,- հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել