Նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։
Կքննարկվեն փոխադարձ համագործակցությանը, գործակցության նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել