HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ձեռնարկվող միջոցառումներին և այդ շրջագծում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խոսեցին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակի և հայ համայնքներին շարունակաբար զորակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

Զրույցի ընթացքում արծարծվեց նաև տարբեր երկրներում հայոց սրբավայրերի և մշակութային բազմադարյա ժառանգության պատշաճ պահպանության հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter