Քարաթափում Հրազդանի կիրճում
Փետրվարի 29-ին` ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Հրազդանի կիրճում («Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում) տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Կիևյան կամրջի մոտակայքում՝ կիրճի աջակողմյան լանջից (մոտ 3 մ բարձրությունից) պոկվել են ժայռաբեկորներ ու ընկել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, ինչի հետևանքով տվյալ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փրկարարների, ճանապարհային ոստիկանության և Աջափնյակ վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցների համատեղ ուժերով քարերը հեռացվել են ճանապարհի երթևեկելի մասից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել