Բեռնատարները` ձնաբքի գերի
Փետրվարի 29-ին` ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Մարտունուց մոտ 14 կմ հեռավորության վրա)' Եղեգնաձորից Մարտունի ընթանալիս, ձնակույտի մեջ են մնացել «ԿամԱԶ» մակնիշի 3 բեռնատար ավտոմեքենա:
Ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհի մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Վարորդներին առաջարկվել է ավտոմեքենաները թողնել և փրկարարների օգնությամբ տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են և խնդրել իրենց սնունդ հասցնել:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով վերջին 5 կմ ոտքով է հաղթահարել:
Փրկարարները վարորդներին փոխանցել են սնունդ և դեղորայք ու կրկին առաջարկել տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են:
Ժամը 01.00-ի սահմաններում «Եղեգնաձորի Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, և բեռնատարները վերադարձել են Եղեգնաձոր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել