Իտալիայում կստեղծվի «Հայկական տուն»
Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա նահանգում նախատեսվում է ստեղծել հայկական մշակույթի կենտրոն' «Հայկական տուն», որի գործունեությունը չի սահմանափակվի մշակութային փոխանակումներով, այլ կներառի մշակութային արժեքների և ավանդույթների պահպանման, լեզվամտածողության, տեղեկատվական բանկերի ստեղծումը և մի շարք այլ գիտամշակութային ծրագրեր' մարզերի միջև: Այս մասին երեկ' ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա նահանգի նախագահ Ռենզո Տոնդոն, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Որպես առաջին քայլ` մշակույթի նախարարը ստեղծվելիք «Հայկական տան» գրադարանին նվիրել է հայոց պատմական մայրաքաղաք Անիին, հայկական պատմամշակութային հուշարձաններին ու Սերգեյ Փարաջանովին նվիրված գրքեր:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ' որպես համատեղ նախաձեռնություն' նախարարն առաջարկել է «Հայկական տանը» համատեղ ուժերով բացել հայ գրատպության 500-ամյակին նվիրված գրքի ցուցահանդես:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել