HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են սպանդանոցային գործունեության ծավալմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոնների մասնագետներն արդեն մի քանի օր է՝ սկսել են հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների և խոշորացված համայնքների վարչական պատասխանատուների հետ։

Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության՝ հանդիպումների ժամանակ ներկայացվում են սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերի ուղեցույցը, սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները, սպանդանոցներին ներկայացվող պահանջները: Խոսվում է նաև սպանդանոցային մորթի առավելությունների, միս-մսեղիքի անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի տրամադրման կարգի մասին:

Իրազեկման աշխատանքները շարունակական են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter