Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին
Փետրվարի 11-ին՝ ժամը 18:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում, որ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոզա Մ.-ի (ծնված 1933 թ.) դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել