HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիեննայում հայ դիվանագետները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Փետրվարի 11-ին Վիեննայում մեկնարկեց Եվրոպայում ու միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով անցկացվող արդեն իսկ ավանդական դարձած հավաքները՝ որպես տեղում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ։ 

Ըստ տարածված հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Քննարկման օրակարգում էին ինչպես միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման, այնպես էլ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter