HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում հանքափորները գործադուլ են անում

Արդեն երրորդ օրն է, ինչ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հինգ հանքային տեղամասերում 55 հանքափորներ գործադուլ են անում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, հանքափորի համազգեստի տրամադրում, հանքային տեղամաս հասնելու համար նախատեսված տրանսպորտի ապահովում, հանքում աշխատելու ժամանակ սննդով ապահովում, հանքում պայթեցումների համար աշխատավարձի տրամադրում, աշխատանքային գործիքների բարելավում, հանքում օդափոխության խնդրի լուծում:

55 հանքափորները վճռական են տրամադրված և ասում են, որ պահաջված հարցերի չլուծման դեպքում այլևս չեն աշխատի: Հանքափորները վաղը՝ 9:30-ին, իրենց բողոքի ակցիան շարունակելու են կոմբինատի մուտքի մոտ:

Մանրամասները՝ քիչ հետո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter