
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում վարչապետը անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի, երկրում տեղի ունեցող փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել