
«Աշակերտներին վախեցնում են. եթե ինչ-որ բան ասեք, ձեռքներիցս չեք պրծնելու»
Հարթաշենցի 14-ամյա Կարինեի (անունը փոխված է) հորեղբայր Գագիկը զարմացած է, որ առայսօր գյուղապետ Ազատ Ղուկասյանը կալանավորված չէ և ազատության մեջ «իր գործերն է դասավորում». «Իր կինը, էրեխեն, փաստաբանը մտնում են դասարանի էրեխեքի տները, ուզում են հեղափոխել նրանց»:
Ոստիկանությունից եկել են դպրոց և հարցաքննել երեխաներին: Նրանցից մի քանիսը, Գագիկի խոսքով, պատմել են` ինչ տեսել են, բայց շատերին էլ` հատկապես դասարանի տղաներին, վախեցրել են` ասելով, որ եթե «ինչ-որ բան պատմեք, ձեռքներիցս չեք պրծնի»: Վախեցնողը, նրա խոսքով, գյուղապետի որդին է:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, 8-րդ դասարանցիների դասին երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ, իսկ 14-ամյա Կարինեին հանձնարարել է հետևել իրեն: Ինչպես պատմում է Կարինեի հորեղբայրը, իր զարմուհու դասընկերուհիներից մեկը բանալու անցքից նայում է և, տեսնելով Կարինեի հետ կատարվածը, օգնության է կանչում ուսուցիչներին: Գագիկի խոսքով՝ թե ստույգ ինչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել