
Չպարզված հանգամանքներում մահացել են ՊԲ զինծառայողներ Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում էլ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:
Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել