HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը հորդորում է խուսափել Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ճանապարհներով երթևեկելուց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ճանապարհներով երթևեկելուց:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 12-ի ժամը 16:00-ի դրությամբ Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաներ չկան: Այս պահի դրությամբ Սիսիան և Գորիս քաղաքներին մոտ հատվածներում առկա են ավտոմեքենաների կուտակումներ՝ յուրաքանչյուրում մոտ 150 ավտոմեքենա, իսկ Սոթք-Քարվաճառ հատվածում՝ մոտ 100 ավտոմեքենա:

Ճանապարհների փակ հատվածներում տեղի ճանապարհաշինական կազմակերպությունները իրականացնում են ավտոճանապարհների մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter