HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունվում են հայտեր նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար

Հայաստանի Հանրապետության քաղաքացի երիտասարդները մինչև այս տարվա փետրվարի 28-ը կարող են դիմել ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար։

Այս մասին հայտնում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա), որը նախաձեռնել և ֆինանսավորում է ՀՀ նախագահի մրցանակը։

Վիզուալ արվեստների բնագավառում նախատեսված է երիտասարդական 4, իսկ գրականության բնագավառում՝ 1 մրցանակ։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Վիզուալ արվեստների բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 25 տարեկանն է: Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 27 տարեկանն է: Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 10-ի դրությամբ: Մրցանակին կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2019 թվականին: Գրականության բնագավառում ընդունվում են արձակ (պատմվածք, վիպակ, վեպ) գործեր կամ բանաստեղծությունների շարքեր` տպագրված գրքով կամ պարբերականներում:

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից www.himnadram.org կամ գործադիր վարչության գրասենյակից: Պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար։ Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին (հեռ. +374 10 52-09-40; էլ.փոստ՝ [email protected], Հայաստանի Հանրապետություն, 0024, Երևան, Մարշալ Բաղրամյան 26/1, Հայաստանի Հանրապետութան նախագահի նստավայր)։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 14-ը, իսկ հիմնական 7 անվանակարգերում 2020 թվականի հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է հունվարի 31-ին։

Նախորդ մրցանակակիրների մասին տեղեկությունները՝ այստեղ։

Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter