
Կառավարությունը կաջակցի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին
Կառավարության փետրվարի 13-ին կայացած նիստում որոշում ընդունվեց աջակցել ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին և դաշինքներին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ընդունված օրենքի նախագծով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը:
«Պառլամենտական երկրում քաղաքական ուժերի, կուսակցությունների կայացումը կարևորագույն գործոն է հետագա քաղաքական պրոցեսների համար: Անցել են այն ժամանակները, երբ կուսակցական գործունեությունը որևէ վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում: Պետք է խթանենք, որ երիտասարդներն ունենան ցանկություն զբաղվել կուսակցական և քաղաքական գործունեությամբ»,- նշեց փոխվարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել