HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կշարունակի փոխհատուցել խորհրդային ժամանակներում ներդրված ավանդները

2020 թվականին Կառավարությունը շարունակում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: Այս մասին Կառավարության փետրվարի 13-ի նիստին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ընդունված նախագծով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց: Փոխհատուցման իրավունք ունեն նաև պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Գործող կարգավորումներով՝ պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք օրենսդրության համաձայն բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը: Նախագծով ընդունվեց որոշում այդ անձանց համար սահմանել դրույթ ավանդի փոխհատուցում ստնալու իրավունքից օգտվելու համար:

Նշված ծրագրի համար նախատեսվել է 1.2 մլրդ դրամ:

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Մեկնաբանություններ (3)

Վաչագան
Ես որպես ժառանգ կարող եմ ստանալ 1927 և 1926 թվականինծնված ծնողներիս ավանդը
Սուսաննա
Բարև Ձեզ իսկ1912 թ. ծնված կարող է ստանալ ժառանգը
Ռիմա
Երբ պետա է տաք մեր գումարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter