Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունենալու Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այնուհետեւ վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Երեկոյան կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել