HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը որոշեց փոփոխել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերը

Կառավարության փետրվարի 13-ի նիստում որոշում կայացվեց կատարել փոփոխություններ առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ փոփոխությունների հիմնական նպատակը ստվերային տնտեսության դեմ պայքարն է։

«Նախկինում որոշել էինք ԵՏՀ-ի մաքսատուրքերի համար գործող 107-րդ որոշումը համապատասխանեցնել 865 համարի որոշման հետ։ 25 կգ-ները դարձան 50 կգ, որը ընդհանուր շուկայի վրա ունեցավ բացասական ազդեցություն՝ մեր քաղաքացիները փորձեցին ուղեկցող բեռների անվան տակ ներմուծել ակնհայտ բիզնես մտադրությամբ ներմուծվող ապրանքներ։ Շատ դեպքերում ապրանքների ներմուծման ժամանակ տնտեսվարողները իրենց ապրանքները մինչև Հայաստանի մաքսային սահմանի հատումը ֆիզիկական անձանց ուղղորդում էին, որպեսզի նրանք 50 կգ-ներով ամբողջ ապրանքը ներմուծեն՝ որպես ուղեկցվող բեռ։ Սա ներքին շուկայի համար մեծ ցնցումներ առաջացրեց»,- նշեց Դ․ Անանյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով` 2018 թվականի նոյեմբերի 1-ին ԵՏՀ-ի 107-րդ որոշումը փոփոխվեց 91-րդ որոշմամբ։ Սահմանաչափը 50 կգ-ից իջավ 25 կգ, և իրենք 2019 թվականի հունվարի 1-ից սկսել են կիրառել 107-րդ որոշումը մաքսատուրքերի գանձման համար։ Սակայն 865 որոշումը մնացել է այն վիճակում, ինչպես ընդունվել էր 2018 թվականի օգոստոսին։

Կառավարությունը նոր սահմանաչափեր նշանակեց՝ 865 որոշումն ուժը կորցրած ճանաչելով։ Օրինակ՝ միս և մսի սննդային ենթամթերքների համար այսօր սահմանված 30 կգ-ի փոխարեն սահմանվում է 25 կգ, ձկների, խեցգետնանմանների, կակղամորթների 30 կգ-ի փոխարեն սահմանվում է 25 կգ։ Կաթնամթերքի, թռչնի ձվի, բնական մեղրի 30 կգ-ի փոխարեն սահմանվում է 25 կգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter