HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը

Գործադիրն այսօր հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին:

Այս նախագծերի փաթեթի ընդունումն, ըստ Կառավարության, պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի՝ ցեմենտի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ 

«Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, և նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Ուստի մենք առաջարկում ենք, ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով, երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև այս տարվա հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն և վերջնական գնահատական տալ մեխանիզմի մրցակցային ազդեցությանն ու նաև հասկանալ, թե երկարաժամկետ մրցակցային տեսանկյունից Հայաստանի Հանրապետության համար ի՞նչ ազդեցություն է տալիս նախագիծն ու եթե անհրաժեշտություն առաջանա, տալ լրացուցիչ կարգավորումներ»,- ասաց  նախագիծը ներկայացնող, Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Վերջինս վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի՝ եթե 2018 թվականին Իրանից ցեմենտի ներմուծման ծավալներն ամսական մոտավորապես 19 հազար տոննա էր, ապա օրենքի փոփոխությունից հետո ծավալները որոշակի իջել են և կազմում են 16 հազար 800 տոննա: Փոխարենը եռակի աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հումք է:

Հիշեցնենք, որ ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչև 2020թ. ապրիլի 1-ը: Օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter