HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն

Փետրվարի 13-ին  մեկնարկել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այցի առաջին օրը կայացել է Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։ 

Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter