HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ6-ի երթևեկությունը վերականգնվել է

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով վնասվել էին ճանապարհի կողնակը և ծածկի մի հատվածը:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ճանապարհը ժամանակավորապես փակվել էր, որպեսզի կապալառու կազմակերպությունը կարողանար կատարել մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքները։

Այս պահին ճանապարհահատվածը մաքրված է և երկկողմանի երթևեկելի։

Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների և երթևեկության մասնակիցների ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter