Երիտասարդը մնացել է պանելի տակ
Երեկ՝ ժամը 13:52-ին, տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում գտնվող, 1970-ական թթ. կառուցված նախկին կեղտաջրերի մաքրման կայանի շենքը, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում մաքրման կայանի շենքի երկաթ-բետոնե պանելը (35սմ հաստությամբ) շրջվել է Վարդենիս քաղաքի բնակիչ,1987թ. ծնված Սասուն Էլոյանի վրա, որը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարների և տեղի բնակիչների ուժերով դին դուրս է բերվել փլատակների տակից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել