HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննախադեպ զինանոց` կաթսայատանը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց են հայտնաբերել մայրաքաղաքի Նոր Նորքի զանգվածում:

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության աշխատակիցները երեկ խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել է.

առանց պահունակի ԱԿ տեսակի 12 ինքնաձիգ,

1 ինքնաձիգ` անընթեռնելի գրառումներով,  օպտիկական նշանառության սարքով,

7,62 մմ տրամաչափի  СВД դիպուկահար հրացան,

6 ձեռքի գնդացիր,

հաստոցային 4 գնդացիր,

7,62 մմ տրամաչափի գնդացրի երկու փող,

5 նռնականետ,   

հակատանկային նշանականետի 3 հրթիռ,

ԱԿ տեսակի ինքնաձիգի ենթափողի նռնականետ,

հակատանկային MOH-50 տեսակի 11 ական մետաղյա տուփով` 703 հրապատիճ-դետոնատոր,

7 պայթուցիչ,

ծխախոտի տուփի մեջ` անհայտ ծագման էլեկտրոնային սարք,

հակատանկային նռնակ,

РГ տեսակի 5 նռնակ,

Ф1 տեսակի 50 նռնակ` բոլորն էլ առանց պայթուցիչների,

8 էլեկտրադետոնատոր,

4 դետոնատոր` պայթուցիչ քուղերով,  

1 պարկ պայթուցիչ,

31 զարկան,

հոսանքի փոխանցման 1 մեխանիզմ,

գլանաձև տրոտիլային 64 գլանիկ,

62 հատ տրոտիլային զանգված՝ 400 և 200 գրամ,

լսող սարք` ականջակալով,

ռադիոընդունիչ` 3 գլխիկներով, 

տարբեր տրամաչափի 5273 փամփուշտ,

փամփշտաշղթայի 19 կտոր ,

անհայտ ծագման և նշանակության 2 կլոր իր, 17 երկաթյա փակ տուփ, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում առկա էին 20, իսկ մյուսում` 28 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ,

2 փակ տարա` պայթուցիչներով, լիցքավորված 32 փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով,  մետաղյա պահունակ՝ 7,62 տրամաչափի 498 փամփուշտով, մարդու ուրվապատկերով և 6-10 թվանշաններով 27 թիրախ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը  կամ կրելը. Հոդվածի հատկանիշներով:

«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter