HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի առնչությամբ

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի առնչությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև  պետականությունը քանդելու հերթական քայլն է:

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին,  հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին  որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Իբր այսօրվա սահմանադրությունը իրենց կարածը չի, հլա մի հատ էլ այս գրվածը, էնքան աննամուս են որ դեռ խոսում են, հասկացանք անձերի խնդիր են դրել ոմանք, բայց այսօրվա վիճակը ձեր գողծողությունների հետևանքն է, անուններով չասեմ: Սահմանդրության փոփոխման պահանջ կա, ոչ այն ինչ ներկայացված է, այլ պետք է ուղղված լինի այսօր ակնհայտ առարկայական նշանակություն ունեցող խնդիրների կարգավորման ուղղությամբ: Խնդիրը նրանում է, թե ինչքան է տևելու այն վիճակը, երբ զարգացման ու կարևոր խնդիրները մղված են մնալու երրորդ պլանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter