HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանական այգու տնօրենը 70 տարիների բեռը թեթևացնում է հրազենով

29.02.2012թ. Արմենիա TV-ի «Բարի լույս Հայաստան» հաղորդմամբ Կենդանաբանական այգու՝ դեռևս մեկ տարին չբոլորած տնօրենը հայտարարեց, մեջբերում եմ. «70 տարիների բեռը կուտակվել է իմ ուսերին»:

20.02.2012թ. ՇԱՆԹ-ի եթերում հայտարարվեց, որ կենդանաբանական այգում սատկել է 13-տարեկան ընձառյուծը, որի անկման պատճառը մեկնաբանվեց անազատության մեջ գտնվելու հանգամանքով:

Հիվանդ ընձառյուծին քնեցրել են, որպիսզի տեղափոխեն ուրիշ կացարան: Սխալ դոզա ներարկելու պատճառով կենդանին սատկել է: Կենդանու սատկելու պատճառը կախտորոշվեր Հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում, բայց սատկած կենդանին լաբորատորիա չի տարվել ակման պատճառը ախտորոշելու համար:

Վայրի կենդանիները անազատ պայմաններում ավելի երկար են ապրում, քան ազատության մեջ, որը պայմանավորված է կենդանիների անընդհատ բժիշկների ուշադրության տակ գտնվելու հանգամանքով, որս անելու տկարության խնդիրներ չունեն, քանի որ ռեժիմով կերակրվում են, ինչպես նաև ապահովված են այլ կենդանիների կողմից որս դառնալուց: Վիճակագրական տվյալները փաստում են, որ առյուծները ազատության մեջ ապրում են 20-25 տարի, իսկ անազատության մեջ 30 և ավելի:

Նույն օրը, սխալ ներարկման պատճառով այգու «մասնագետները» չեն կարողանում քնեցնել միջազգային կարմիր գրքում գրանցված Թուրքմենական կուլանին: Արդյունքը եղավ այն, որ կենդանին սթրեսից ճաղավանդակի արանքում կոտրեց ոտքը: Իսկ մաշկամշակ Հրաչը, մեր բնապահպան բնասեր, կենդանասեր՝ ոմն Մանուկ կոչեցյալի կարգադրությամբ հրազենի մեկ կրակոցով գնդակահարում է խեղճ կենդանուն:

Մի՞թե կարելի է կենդանաբանական այգում կենդանիներին սպանել հրազենով և դեռ խոսում ե՞նք եվրոպական չափանիշներից՝ արդյո՞ք սա է ամստերդամյան բժշկությունը և հոլանդական բժշկի խորհուրդը:

Թեպետ այդ օրը իսկական տոն էր կենդանաբանական այգու գիշատիչ բնակիչների համար, քանզի վերջիններս վայելում էին գնդակահարված կուլանի թարմ միսն ու արյունը, մինչդեռ վերջին ամիսներին կերակրվում են տավարի գլխով ու հոտած մսեղենով:

Բավական երկար ժամանակ ծանր վիճակում էր գտնվում «Մարկ» անունով սևաբաշ արու առյուծը, և մինչ տնօրենը «Արմենիա TV»-ի եթերում իր հերթական ռեժիսորաթատերական դերն էր խաղում, այսօր մասնագետների բացակայության պատճառով իր մահկանացուն կնքեց: Վերջին ամիսներին կենդանաբանական այգում մեծ քանակությամբ կենդանիներ են սատկել, որոնցից թերևս մեկ-երկուսն են բնական անկում ապրել:

Կապիկներ՝ 3-գլուխ, մանդարինկաներ, կարալինկաներ, մացառախոզ, սպիտակ սիրամարգ, աֆրիկական ջայլամ, կարմիր գայլ, աղվեսներ, թութակ արա, հսկա նապաստակ, սպիտակ կարապ, սևաթույր կարապ (Դիլիջանում սատկած կարապներից բացի), արծաթափայլ, ոսկեփայլ, արքայական փասիաններ: Բավական հետաքրքրական է այն փաստը, որ կամերունյան այծերը՝ մոտ 30-40 գլուխ, ամբողջ հոտով տեղափոխվել էին անհայտ ուղղությամբ, իսկ վերջերս, ձմռան ամիսներին, մի քանի անգամ, 5-6 գլուխ, այծերին սատկած ետ են բերել ու կերակրել կենդանիներին:

Ըստ «մասնագետ» մաշկամշակների և «վայրի բնության պահապանների»՝ ջայլամի մսի մեջ խոլեստերին չկա և միսը դիետիկ է, իսկ սպիտակ սիրամարգերը համապասխան կարգադրությամբ այս ցուրտ եղանակին դրսում պիտի մնան: Արդյունքն այն եղավ, որ սիրամարգը ցրտահարվեց, իսկ ջայլամին կերան: Հարկ է նշել, որ կենդանաբանական այգում այլևս ջայլամ չկա:

Նոր տնօրենի կարգադրությամբ քանդվել է ինկուբատորը, որի արդյունքում դադարել են թռչունների վերարտադրումը, հետևաբար այգու թռչունների համալրման խնդիր է առաջացել: Այգում այսօր իրականացվում է կենդանիների և թռչունների ծերացման քաղաքականություն:

Ահա թե ինչպես է պատրաստվում ներկայիս այգու տնօրենը թեթևացնել 70 տարիների ընթացքում կուտակված բեռը՝ այն բեռը, որն երկու պատերազմ է տեսել և որևէ մեկը այդ բեռից չի խուսափել ու այսօրվա փոքրիկնեը դեռ հնարավորություն ունեն կենդանիների հետ շփվելու, իսկ հարցականի տակ է 5 տարի հետոն:

Այգում այսօր էլ պահպանվում է տնօրենի և աշխատողների միջև անհամերաշխության և անհամաձայնության մթնոլորտը, քանի որ 70 ամյա Երևանի կենդանաբանական այգին հայտնվել է «Անապատացման-կառուցապատման» ծրագրերի ներքո: Հոդվածում անուններ չենք հիշատակվում, քանի որ նախկինում անձամբ քաղաքապետին ուղղված դիմումի գաղտնիությունը չպահպանվեց և հայտնվել էր տնօրենի մոտ: Արդյունքում այգու սրտացավ աշխատակիցների շուրջ 20-30%-ը զրկվեց աշխատանքից:

Ավելորդ չի լինի հավելել, որ շուրջ մեկ տարի է նորանշանակ տնօրենի խոստումներից ոչ մեկը չի իրականացվել՝ ո’չ աշխատավարձերի բարձրացում, ո’չ լրացուցիչ ներդրումներ, և այլն, ընդհակառակը՝ այգին բռնել է կենդանիների ծերացման, գլխաքանակի նվազեցման, իսկ հետագայում անապատացման և նորովի կառուցապատման ներկայիս «բնապահպանական» քաղաքականությանը համահունչ ուղին:

ՏԱՐԶԱՆ

Մեկնաբանություններ (67)

Օվսաննա Հովսեփյան
Մի մոռացեք նշել նաև, որ 70 տարվա մեջ առյուծները ապրում էին մի քանի մետր բետոնի վրա... իսկ հիմա ազատավանդակներում...
RP
Վայ մոռացա ասեմ, որ մասնագետ չեմ, բայց այգին նոր տնօրենից հետո քթիս դուր է գալիս` հոտի առումով:
RP
ես աշխատել եմ Ռուբենի հետ ու ասեմ, ինքը ահաաավոր կարեւորում ա գովազդի, լուսաբանման դերը, հենց ... ա ուզում ա լուրերը խոսեն դրա մասին` էն էլ դրական ձևով:) կներեք եթե կոպիտ էր, բայց իրականություն ա:
Tarzan
Իհարկե կանդրադառնամ Հրապարակ-ին տրված տեղեկատվությանը, բայց ասեմ, որ միայն մի քանի մեջբերումներ եմ օգտագործելու, քանի որ նյութը վստահություն չի ներշնչում: Այս պահին մեր բնապահպան կազմակերպություններից մեկի միջոցով դիմել եմ Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիային (EAZA)` պարզաբանումնելու, թե որքանով է ոչ գիշատիչ և հասարակության ու անձնակազմի համար վտանգ չներկայացնող իրավիճակներում կենդանիներին հրազենով սպանելը արդարացված: Հիշեցնեմ, որ Կենդանաբանական այգու պաշտոնական կայքում տնօրենը իր արաքը արդարացրել է վերոնշյալ ասոցիացիայի կանոնադրությամբ, թեպետ դա էլ չի փրկի իրեն, քանի որ մեր կենդանաբանական այգին այդ ասոցիացիայի անդամ չի: Միևնույն ժամանակ շարունակում ենք ճշտել նախկին ցանկը և այս օրերին սատկած կենդանիների ցանկը: Հույս ունեմ, որ մինչև ապրիլի 10-ը վերոհիշյալ կազմակերպությունից կստանանք պատասխան և այն նույնպես կհրապարակենք մեր հաջորդ հոդվածում:
Tarzan
Աննա ջան, շնորհակալ եմ, որ տեղեկացրեցիք Հրապարակ օրաթերթում տպագրված նյութի մասին: Ասեմ, որ շատ հիասթափված եմ` նախ լրագրողից` Քաղաքապետը եղնիկ չի՞ կերել...: Դե լավ էլի, ինչքան կարելի ա ընկնել սենսացիաների հետևից ու սենց ապուշություններ տպագրել: Վերջապես ամեն անհեթեթություն իր սահմանն ունի, բայց մեզ մոտ դա անսահման է:
Tarzan
Ողջույն Հասմիկ ջան, ուրախ եմ, որ այստեղ կարծիք են հայտնում մարդիկ ովքեր կարողանում են առանց կողմնապահությունների վերլուծել և համեմատել իրավիճակները: Միանշանակ Ձեզ հետ համաձայն եմ, առանց որևէ բայց-ի: Մենակ երկու բան ա մնում, որ էդ տնօրեն կոչվածի ուղեղը մտնի, ու կարողանա մասնագետներ հրավիրել աշխատանքի:
Tarzan
Արմեն ջան, որ «ներս» են մտնում բարևում են: Հասմիկից օրինակ վերցրու: Եթե Ռուբեն Խաչատրյանը հիվանդ չլիներ կմտածեի, որ ինքն ա` չի դիմացել: Ու ղղակի մի փորձիր խնդիրը քաղաքականացնել:
Hasmik
Բարև Ձեզ, բանավեճի մասնակիցներ: Ես անասնաբույժ եմ, և իմ ուսման 5 տարիների ընթացքում բազմիցս եղել եմ կենդանաբանական այգում որպես պրակտիկանտ: Ինչ կարող եմ ասել........ Պարոն Աբովյանի ղեկավարության ժամանակ ել կային թերություններ` վատ ռացիոն , սանիտարա-հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, այն ժամանակ էլ էին սխալ բուժման, վատ վերաբերմունքի և պարզապես մասնագիտական անգրագիտության պատճառով անկում կենդանիներ: Ավելացնեմ նաև, որ նոր տնօրենի ժամանակ ել եմ այցեցել կենդանաբանական այգի...... կրկին նկատել եմ նույն խախտումները........ ոչինչ չի փոխվել..... Կենդանաբանական այգում անվճար Wi-Fi-ի և երեկոյան ֆիլմերի ցուցադրումն իհարկե առաջընթաց է..... սակայն ում են դրանք պետք, երբ այգում որոշ բաժինների վարիչներ ընդհանրապես գաղափար չունեն կենդանիների ջերմակարգավորման մեխանիզմից և ֆիզիոլոգիայից: Իսկ աշխատողները մեղք չունեն.... նրանք պարզապես կատարում են իրենց հանձնարարած աշխատանքը, մեղավոր է միայն և միայն թերուս ղեկավարությունը:
Armen
Վստահ եմ, որ Տարզանը նախկին տնօրինության հետ կապ ունի ու փորձում է նորի տակը փորել: Խնդիրները վստահաբար չեն ավելացել , այլ պակասալ են: Բայց Տարզանը օգտվում է խնդիրները սուր ներկայացնելու իր հմտությունից, նոր ղեկավարությանը վարկաբեկելու համար, մուռ հանելով իրենց թայֆային աշխատանքից զրկելու պատճառով: Նախկին գազանանոցը կեղտոտ, անխնամ, քնձռոտ, խեղճացած տեսքով կենդանիներով բնակեցված, վատ ղեկավարներ ունեցող մի հիմնարկ էր, այսօրվա Հայաստանի նման: Իսկ փոփոխությունը դեպի լավը ակնհայտ է: Այնպես որ, քաղաքացիները կդատեն, Տարզան, իսկ հոդվածը չարժեր տպել, քանի որ դրանից ակնհայտ քաղաքական հոտ է փչում, որը Հետք-ին չի սազում:
Diana
Երբ կենդանաբանական այգին հանձնեցին նոր տնօրենին, վերջինս միայն կենդանիների ազատությունից էր խոսում, մինչդեռ ընդամենը մեկ տարվա ընթացքում կենդանիների թիվը գնալով օր օրի պակասում է: Երևի Խաչատրյանին մնա, կասի, որ Հայաստանի պայմաններն առհասասրակ բարենպաստ չեն նման այգի ունենալու համար և այդ պատճառաբանությամբ էլ բոլոր կենդանիների համար լավագույն տարբերակը, ըստ Խաչատրյանի, կմնա օլիգարխներից մեկի ստամոքսը, կամ լավագույն դեպքում նրանց դղյակների բակը: Մի հարց է պարոն Խաչատրյանը մոռանում տալ, եթե ամեն ինչ այդքան վատ է կենդանիների համար, այդ դեպքում 90-ականներին ինչպես էր ինքը գազանանոցում ուրախանում կենդանիների հետ շփումով: Կամ առհասարակ իննչպես այդքան կենդանի ողջ մնացին այն էլ այդ տարիներին: Մեկն ու մեկը թող հարցնի էլի:
HAY
Մի խառնվեք իրար ու մի ներվայնացեք, ինչ որ գրվածա հոդվածում հեչ ել հեռու չի իրականությունից: Կա ձեր մեջ մեկը, ով կասկածումա որ ցանկացած պաշտոնյա ցանկացած ոլորտում 90% ով ներկայացնումա իր գրպանի շահը հետո նոր մի 10% ով պետության՞, ընենց էլ մի քանի հոգավոր սրտնեղում ու վիրավորվում եք Տարզանից,ոնց որ լուսնից եք իջել ու անծանոթ եք հայ իրականությանը:
Naira Ajvazyan
Inch xxchuk eq duq!TAk sedrce bolit sami predlojite ruku pomoshi ili je obrashajte k opredelennim licam!Chto vistupaete tak,chto vi sami sdelali?Vi nelyudi prostospletniki!Devushki stidno je!
Tigran
Anna , ayd harc@ aygu ashxatoxnerin el e shat hetaqrqrum. Hraparak tert@ aygu ashxatoxneri mec mas@ @ntercel en . Tnoren@ inchqan haskanum e aydpes el meknabanum e. Shutov sezoni bacumn e, tasnyak satkac kendanineri datark azatavandaknerum , nuynatesek kendaninerin texapoxum en satkac kendanineri azatavandakner@,vorpisi azatavandakner@ datark chmnan. Karch asac ayceluneri achqerin uzum en toz pchen.
ARTIV
(Hargeli) lragrox ete dez xnamein aynpes inchpes vor xnamum en kendanabanakan aygu kendaninerin ev hatuk ushadrutyun dardnein aynpes inchpes ushadrutyun en dardnum aygu amen mi kendanun,,ayd depqum duq erku angam avel kapreiq dez shnorhvac kyanqicՄեկնաբանությունը...
Ani
lalaita, winx es amboxch meknabanutyunner@ kapvac kendanabanakan aygu masin duq erevi cheq el kardacel, kam kardacel u haskacel eq menak mi ban,vor dzez kendanabanakn aygin petq chi, dzez menak hetaqrqrum en atraqcionner@, mijocarumner@. Dra hamar karox eq gnal mek urish vayrer. Isk kendanabanakan aygum petq e, vor kendaninerin chisht xnamen mec ushadrutyun tan kendaninerin, chisht bujumner katarven, ev amen stic hivandutyunneri hamar kendaninerin chgndakaharen
Ani
lalaita ete voroshel es es dzevov ser bacatres chstacvac tnorenin Ruben Xachatryanin, apa asem vor lav chstacvec, es dzevov du ira anuni het xaxacir.
Вера
Если вам делать нечего, то делайте это в другом месте, позор директору
igit
ВЫ ЛЕТАЛИ БЫ САМОЛЕТОМ КАТОРЫЙ УПРАВЛЯЕТ ЗООТЕХНИК? НЕТ?Я ТОЖЕ НЕТ.А ПОЧЕМУ БЕДНЫЕ ЖИВОТНЫЕ ДОЛЖИ ЛЕТАТ. НЕ ПОНИМАЮ.ОБЬЕСНЯЙТЕ ПОЖАЛУЙСТА ЕСЛИ ВЫ ТАКЫЕ УМНЫЕ
winx
i gitutyun vomanc es uzumem aselmi shat lav past vor aygum katarvumen mijocarumner ev urish lav barepoxumner: isk bovyani jamanak erb ponchikanoc@ 3000000 dram er talis pxi hamar na ayd gumar@ oktagorcum er ir uzaci pes er varum , isk hima ayd 3000000 gumarov ognum en pxin
lalaita
uremn lseq indz es gazananoci dem voch mi ban chunem u es Ruben Xachatryannin shat sirum u hargum em u i gitutyun naxkin tnorenin hima shat barepoxumner en katarvel hima hot chi galis , drvel en atrakcyonner ev poxvel en vandakner
Աննա
Միլենա չեմ կարծում, որ միասին գնալով այգի սպանված կենդանիներին` ընձառյուծին, կուլանին, ... կտեսնենք: Ավելին ասեմ, ես մի առ ժամանակ առաջ եմ եղել այգում, այն օրը երբ կապիկն էր սատկել ու աշխատակիցները բողոքում էին, որ անմարդկային վերաբերմունք է` էս ցրտին բա կապիկին դուրսը կպահեն?: Ինչ վերաբերում է առյուծին, ապա կարող եմ հանգիստ լինել, որ մեր կենդանաբանական այգում երբեք առյուծի պակաս չենք ունենա, եթե նման դիտավորյալ սպանություններ չլինեն: Իսկ Տարզանի նշածը, չեմ կարծում որ դիտավորություն է, քանի որ ինքն էլ իր հերթին սպանվածների ցանկում ուղղում մտցրեց, ու չարժի դրա վրա կենտրոնանալ: Հարկավոր է նյութը ամբողջությամբ հասկանալ, ոչ թե անճշտություններ փնտրել ու դրանցով շրջանցել բուն նյութի էությունը: Սա անպաշտպան կենդանիների սպանդ է, լինի դա տգիտության, լինի դա գիտակցված: Այսքանը կարող եմ ասել:
Vardan
Milena, ete duq tarva mech aygi eq aycelum mi erku ereq angam, apa es amen or em tesnum bolor kendaninerin. Aryuc@ iroq chi satkel, bayc ayd aryucic kashin u voskorn e mnacel. Dzez harc em talis uren afrikakan jaylam@, kulan@, @ndzaryuc@, 3-glux kapikner@,ARA tutak@, axvesner@, karmir gayl@, Karalinkaner@, 6-sev karapneric mnacel en ereq@, mi qani spitak karapner, macaraxozeric mi qanis@,40-glux kamerunyan aycer@. Milena gnacek teseq ev parzeq te inch e exel esqan kendanin ays dzmerva @ndacqum. Zarmanum em nranum, vor lratvamijocner@ chen ardzaganqum, ete jamanakin ardzaganqein karcum em ays genocid@ cher katarvi, ev aygu xekavarneri u banvorneri michev ceckrtuk cher lini.
Milena
Աննա չեմ կարծում որ իրար վիրավորելով ինչ որ բանի կհասնենք,,,այդ պատչառով առայարկում եմ ինքներս այցելենք այգի ու մեր աչքով տեսնենք,,թե այնտեղ ինչ վիճակ է տիրում:Ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան հարյուր անգամ լսել:Համամիտ չեք?Տառզանը նշել էր որ նաև Մարկն է սատկել,,,և համոզվելու համար այցելեցի և ոչ մի նման բան ել չկար,,դա ուղղակի անհեթեթություն էր:
Աննա
Ես ուղղակի ցավում եմ, որ այսքան անտարբեր մարդիկ կան, որոնց համար մեր կենդանիները ոչ մի արժեք չունեն և կարող են այսպես հանգիստ ու որևէ խղճի խայթ զգալու գնդակահարել` ինչպես նշել է Տարզանը: Նման դեպքում հասկանալի է թե ինչու են կեղծանունով հանդես գալիս, որովհետև նույն դաժանությանը նաև աշխատակիցները արժանանան: Ես միանում եմ Մհերին, ով շատ ճիշտ դիտողություն արեց` որ նորմալ երկրում նման տնօրենին ուղղակի պիտի դուրս շպրտեն և ոչ թե թույլ տան որ շարունակի իր բարբարոսությունները: Իսկ դուք միլենա ու աննա գնացեք ձեր ադնագլազնիկում տառզաններ կպցրեք: Այստեղ այդ տեղը չէ:
Աննա
Անի, աչքիս դու Տարզանի ճաշակով չէիր, թե չէ կարձագանքեր. ինքը բոյով ու նիհար աղջիկներին ա սիրում, իսկ դու կոլոտ ես ու չաղ: :ՃՃՃՃՃ
Mlena
Միանշանակ համաձայն եմ Անիի հետ,,ուղղակի ծիծաղելի է մարդիկ իրենց գործերը թողել քննարկում են ով ինչ գնի մեքենա է վարում,,,Տարզանը նայում եմ ու հիշում մի արտահայտություն հիմա Տարզանն է ետ վիճակում,,
Ani
Պատկերացնւմ եք Տառզանից ինչ ՊՈՒՃՈՒՐԻԿ ՆԱԽԱՆՁ ՏԱՌԶԱՆԻԿՆԵՐ են ծնվելու, կամ էլ արդեն ծնվել են, ինչ իմանաս: Սրտանց ցավում եմ, Ձեր համար:
Mher
Vot takovo direktora, Evrope i v Rossii, za takovo povedeniya s rabotnikami i sjivotnomi ne prostimo, srazu je rabotniki zaevlenie napishut i nakajut. Nu ponyatno chto v Armenii netu takovo(zakon), kto silneye to i vigraet, no esli ti mister direktor niznaesh kak obshatsya svoimi rabotnikami i sjevotnami, togda te tam nexuy delaty, takoe jistokoe obrashenie s krasnaknijnimi jivotnomi, eto uje ot neznanie. Ya uje 15 let jivu v Rossii i nekogda ne videl i ne slishel shto jivotnovo dali smertni kazny расстрел. Ya zdes ni kavo ni znayu i ne xachu znaty, mne prosto jalko jivotnix, uvajay chtob uvajali. VSEM jelayu udachi i uma...
Milena
Հարգելի Արամ ես ոչ հիմնադրամի աշխատակից եմ ոչ էլ Արևորդի,,ուղղակի ասում եմ այն ինչ տեսնում եմ,,,ինձ շատ հետաքրքիր է ինչ է դուք մեքենա չեք վարում?և կարծում եմ ոչմեկիս գործը չի թե նա ինչ մեքենա է վարում:Ուղղակի այգու աշխատողները միանգամից հիշեցին իրենց ցածր աշխատավարձի մասնին...մինչև հիմա բավարարում էր աշխատավարձը հիմա ոչ?ուղղակի ամոթ է բոլորդ ձեր գործերը թողել նստել քննարկում եք,,թե ով ինչ մեքենա է վարում,,թողեք մարդիկ աշխատեն....Եթե կարող եք օգնեք այլ ոչ թե խանգարեք(
Aram
Հարգելի Վիգեն, բոլոր նորմալ մարդիկ աշխատում են, որ իրենց ընտանիքը պահեն: Անկեղծ ասեք, դուք 30 հազար դրամ աշխատավարձ եք ստանում?: Երևի Կենդանաբանական այգու տնօրենն էլ է այդքան աշխատավարձ ստանում ու այդ փոքրիկ գումարով 70 հազար դոլլարանոց Պռադո վարում, ամսվա մեջ մի քանի անգամ էլ արտասահմաններում ման գալիս, անունն էլ դնում Կենդանաբանական այգու գործեր: Բայց էս մեկ տարվա ընթացքում էդ շրջագայությունների, գործերի արգասիքն այդպես էլ չտեսանք: 100 հոգու դիմաց կանգնում, ասում է, որ եթե ինքն էլ գնա, իր փոխարեն կգա ընկերը: Ուզում եմ դիմել այն մարդուն, ում անունը նա այդ պահին տվեց: Պարոն Դովլաթյան, Դուք լինելով հայտնի ռեժիսոր, դերասան, խելացի անձնավորություն, ի վերջո ավագանու անդամ, ով քաղաքապետարանում պետք է ներկայացնի ժողովրդի շահերը, ինչու եք կանգնել մի երիտասարդի կողքին, որը հեռու է կառավարելու ձիրքից ու չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Ինչպես եք թույլ տալիս, որ ձեզ նման հայտնի անձնավորությանը խառնեն այս խաղերին: Ինչու նրան ճիշտ ուղղություն ցույց չեք տալիս, հակառակը` նեցուկ եք լինում: Ինչու եք թույլ տալիս ժողովրդի դիմաց նման էժանագին հայտարարություններ անել: Մի բան հաստատ է` աշխատակիցներին ավելի հաճելի կլինի ունենալ ոչ թե պռինցիպներով հարուստ, այլ ձեզ նման ղեկավար: Հարգելի Միլենա, երևի դուք էլ հիմնադրամի բարձր աշխատավարձ ստացողներից եք: Իսկ միգուցե արևորդի եք, որ այդքան լավ գիտեք, թե նախկինում ինչքան են ստացել ու ինչով են զբաղվել այգու աշխատակիցները: Նոր տնօրենը բազմիցս փորձեց վատաբանել հին տնօրենին` պարոն Աբովյանին, բազմաթիվ նամակներ ուղարկեց իրավապահ մարմիններին` աշխատելով այնպես անել, որ նրան պատասխանատվության ենթարկեն: Բայց նրան այդպես էլ չհաջողվեց ապացուցել Աբովյանի հանցագործ լինելը: Նա չկարողացավ կատարել նաև իր խոստումները` աշխատավարձի բարձրացում, բանվորների աշխատանքային պայմանների լավացում, այգու գազանների վանդակների փոփոխում ու ընդարձակում: Այդ բոլորը մնացին միայն խոստում: Դրանց միայն ավելացան պահանջները: Մեզանից ոչինչ պետք չէ պահանջել, մեզ համար այնքան թանկ կենդանիներին մենք այսպես թե այնպես կերակրում ենք, նրանց մասին հոգ տանում: Իսկ երբ նոր տնօրինությունը խառնվում է` խեղճ կենդանիների հետ անպայման մի դժբախտություն լինում է: Մենք չենք նեղվում տեսախցիկներից: Ուղղակի շատ հետաքրքիր է` ինչպես է պատահում, որ դրանց համար գումար լինում է, բայց մեր հավելավճարների համար` ոչ: Այնպիսի տպավորություն է, թե մենք հանցագործներ ենք, աշխատում ենք ուղղիչ աշխատանքային գաղութում: Իսկ տնօրեն չունենք: Նա իր գոյության մասին հիշեցնում է միայն այն ժամանակ, երբ պետք է մատ թափ տա ու վախեցնի, թե աշխատանքից կհեռացնի: Մնացած իր ժամանակը նա նվիրում է արտասահմաններում ման գալուն ու ծառատունկերին: Կարծես ծառատունկի պլան է կատարում, ծառերը տնկում է հենց այնպիսի տեղերում, որտեղ ջուր չկա: Սրտացավ չէ, քանի որ գումարն իր գրպանից չի գնում: Աշխարհում ամենահարուստ բնապահպանները հեծանիվ կամ շրջակա միջավայրի համար անվտանգ ավտոմեքենաներ են վարում, իսկ մեր բնապահպան տնօրենը դիզվառելիքով աղտոտում է իր էկոլոգիան: Հարգելի Միլենա, կարող ես նշել այգում կատարված գոնե մի դրական փաստ, այս ընթացքում ինչ կենդանի է ավելացել, ինչ նոր փոփոխություն է եղել: Բացի գովազդի ավելացումից` ոչ մի: Վիգեն ջան, ասում ես դու էլ ծանոթներ ունես այգում, ինչ է նրանց խոսքով աշխատավարձերը բարձրացել են: Այդ ամենը շատ հեշտությամբ կարելի է ճշտել հաշվապահությունից: Մի բան էլ` ինչու է մեր խեղճ տնօրենը ձեր անունների միջոցով ձայնը տեղ հասցնում: Մենք վախենում ենք կորցնել մեր օրվա հացը, նա ինչից է վախենում: Առաջ ժամերով լրագրողներին հավաքում էր ու իր գովազդը կազմակերպում… Երևի ճիշտ խորհուրդ եք տալիս, չարժե այլևս այստեղ գրել: Ինչ իմաստ ունի դա, եթե տնօրենը չի ուղղում իր սխալները: Փոխարենը ամեն հնարավորություն օգտագործում է, որ գտնի իր ընդդիմադիրներին: Վերջապես այս պետությունն ունի նախագահ ու վարչապետ, ովքեր ճիշտ ուղի են բռնել: Կարծում եմ` նրանք մեզ հաստատ կօգնեն:
Milena
Հարգելիներս ինչ է ձեզ տվում է միայն կենդանաբանական այգում տեղադրված տեսախցիկներ??թե դա էլ ուղղակի մի թեմա է վատաբանելու տնօրենին:Ինչի մեր ազգը չսովորեց գնահատել լավը?Ինչի Աբովյանի ժամանակ աշխատավարձները ցածր չի եղել?թե ապօրինի գումարներ են վաստակել աշխատավարձի ցածր լինելը աչքներին չի երևացել?Իսկ հիմա որ աշխատավարձի դիմաց աշխատանք են պահանջում արդեն հիշել են որ ցածր է աշխատավարձը?Մի շատ հայտնի արտահաըտություն հիշեցի Նաև հավելեմ,որ շատ շատ հաճախակի այցելում եմ կենդանաբանական այգի և հիմա այգին դարձել է այնպիսի մի վայր որտեղ կարող ես տանել քո արտասահմանից եկած հյուրին:Եկեք ոչ թե վատաբանենք,այլ փորձենք ինչ-որ բանով օգնենք թե աշխատակիցներին և թե տնօրենին:
Վիգեն
Աշոտ, ինչ ծիծաղելի է, քանի կար խոսում էիք կենդանիների սատկելու մասին,. հետո զգացիք, որ ձեր, տարզանների ու նմանատիպ այլ կեղծողների տվյալները սուտ են, ապա որոշեցիք սահուն կերպով անցնել այգու աշխատակիցների աշխատավարձների խնդրին: Ձեր սաղ կռիվը փողն էր փաստորեն: Ակնհայտ երևում է, որ դուք թքած ունեք կենդանիների վրա: Էս թեման սպառվի ուրիշ ի՞նչ եք խոսելու: Ամեն կերպ ուզում եք վատաբանել: Մարդիկ 30 հազար դրամով են աշխատում ու ցեխ չեն շպրտում ուրիշների վրա, իսկ դուք տարբեր անունների տակ հա գրում եք ձեր 50 հազար դրամի մասին: Ոնց է երևում, որ ձեր սաղ ուշքն ու միտքը փողնա, ձեր աշխատավարձի բարձրացման խնդիրն եք ուզում լուծել խեղճ կենդանիներին վարկաբեկելու հաշվին: Էդքան դժգոհ եք աշխատավարձի չափից գործադուլ արեք, գործի մի գնացեք, գնացեք Կառավարության շենքի դիմաց ցույց արեք ու պաշտպանեք ձեր իրավունքները: Իսկ եթե չեք անում նման բաներ, ուրեմն ոչ մի նման բան էլ չկա կամ էլ դուք չափազանցում եք ու ինչ-որ մի մասնավոր դեպք փորձում եք վերագրել ամբողջ այգուն: Փոքր քաղաք է ու սաղս էլ ծանոթներ ունենք այգում, ընենց որ մենակ ձեր պատմածով չի, որ իմանանք, թե այգում ով ոնցա, սաղիդ էլ լավ գիտենք: Լավ կլինի ուրիշներին վիրավորելու ու այդպիսով ինքնահաստատվել փորձելու փոխարեն գնաք ձեր իրավունքները պաշտպանեք: Անհիմն մեղադրանքներով հարց չես լուծի: Հաստատ համոզված եմ, որ հիմա էլ կփոխեք ձեր անունը ու մեկ ուրիշ կեղծանվան տակ կգրեք: Երևում է անելու բան չունեք: Ծիծաղելու է:
Ashot
Առլեններ, վիգեններ ու սևակներ, դուք ձեր կյանքում երևի երբեք հացի խնդիր չեք ունեցել, դրա համար էլ չեք կարող հասկանալ, այն մարդկանց, ովքեր առավոտից երեկո ընդամենը 50 հազար դրամի համար քրտնաջան աշխատում են: Հենց միայն դրանով նրանք արդեն իրենց մեծ ներդրումն ունեն այգում: Երևի երբեք չեք պատկերացնի, թե ինչ կզգայիք այն դեպքում, երբ ձեր ծնողի վրա գար ու ինքնահաստատվելու համար իր անգրագետ պրինցիպները ստիպեր կատարել մի մարդ, որը 100 կմ հեռու է անասնաբուժությունից ու ընդհանրապես կենդանական աշխարհից: Մարդ (Մանուկ անունով ), որն առաջ այգում կառք էր քշում, իսկ հիմա դարձել է գիտության գծով փոխտնօրեն` չունենալով համապատասխան կրթություն: Այգու աշխատակիցներից բոլորն էլ փորձված են, նրանք բոլորն ապրում են այգու կյանքով: Հենց այդ սրտացավ աշխատակիցների սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած քնքշության շնորհիվ են մեծացել այգու գազանիկները: Նրանց բոլորին գազանները ճանաչում են մանկուց: Կենդանիների ու աշխատակիցների միջև կա փոխադարձ կապվածություն: Այսօր այդ հիմար ու անգրագետ հրամանների պատճառով զոհվում են այդքան քնքշությամբ խնամված, ծանր պայմաններում մեծացված կենդանիները, որոնց մասին այստեղ բազմիցս նշվել է: Հարգելիներս, եթե լավ կարդայիք վերևում գրվածները, կհասկանայիք, որ աշխատակիցները բազմիցս դիմել են պետական վերին օղակներին, բայց ապարդյուն: Ոչ մի արձագանք չի եղել: Այսօր նրանք կորցրել են վստահությունը, նրանց բողոքները մնացել են թղթի վրա, բայց փոխարենը աշխատանքից հեռացվել են խեղճ աշխատողները: Վերին օղակների այդ սիրալիր վերաբերմունքի շնորհիվ տնօրենն այսօր այնքան է ոգևորվել, որ ժողովներին արդեն հայտարարում է – իմացեք, եթե ես դուրս գամ էլ, իմ փոխարեն կնստի իմ ուզած մարդը: Այդ երբվանից է այգու տնօրենի աթոռը դարձել հորից որդի փոխանցվող գահ: Հետո էլ հարցնում է` ով բողոք ունի: Էսքանից հետո ով կհամարձակվի բողոքել, եթե գիտի, որ տեղում կհեռացվի աշխատանքից: Ես նույնպես այգու հին աշխատողներից եմ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել մեզ: Եթե կարող եք, խնդրում եմ ուղղորդեք` ում դիմենք, որ մեր ձայնը լսելի լինի, ում վստահենք էս երկրում, որ չկորցնենք մեր օրվա հացը:
Gohar Dadayan
Եթե ամեն անգամ սպասես, թե երբ են վերացվելու խոչընդոտները, ապա երբեք էլ չի հաջողվի ինչ-որ բան անել: Պետք է լավատես լինել ու ամեն դժվարության մեջ գտնել հնարավորություններ: Եթե մարդ ժամանակ ունի տրտնջալու, բողոքելու, ապա նաև ժամանակ կունենա դրա հետ ինչ-որ բան անելու: Լավ է, երբ անում ես այն, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես… Ինչպիսին էլ լինի կյանքը, ոչ թե ինքն է փոխում մեր ուղին, այլ մենք նրանը, գուցե ապրենք ու գործենք այս գիտակցումով և ականջալուր եղած գործնական քայլերը ողջունենք միայն առողջ բանականությամբ ու ողջամտությա±մբ…. Հարգելի Առլեն ես շատ ուրախ եմ և հպարտ, որ դու նաև հեղինակ ես առյուծ կենդանատեսակի մասին առաջին անգամ հայերեն լեզվով լույս տեսած այսչափ կարևոր, գիտական-գեղարվեստական աշխատության:
Lucia
Ya polnostyu s vami soglasna Lyusine. Lyudi ne cenyat vsego togo, chto u nix est i lish starajutsya napakostit neponjatno zachem,v to vremya kak, mogut protyanut ruku pomoshi dostich eshe bolee luchshikh rezultatov.Nas Armyan malo,tak davajte pomogat samim sebe,svoej nacii,Zemle.Tarzan pereletaj luchshe s dereva na derevo ,ladno?
FLUFFY
incha estex katarvum? heriqaaa irar mis krceq!!! hargeli Tarzan nenc tpavorutyuna ,vor duq inchvor andznakan xndir uneq mer kendanabanakan aygu tnoreni het ,,dzez aveli shat hetaqrqruma et mardun vatabanel@ ,,qan te aygu xndirner@!!! u et shat parz erevuma! anhimn artahaytutyunner mi areq !
Սիրարփի
Հարգելի՛ տարզան, եթե կարծում եք, որ կենդանիների լինել-չլինելու մասին խոսելիս երկու կենդանու մասին ոչ ճիշտ ինֆորմացիան վրիպակ է, ապա ես կարծում եմ որ դա շատ ՄԵԾ բացթողում է Ձեր իսկ կողմից ու եթե մենկաբանությունների մեջ չկարդայի որ առյուծը դեռ կենդանի է մի՞թե խոսքի մեջ չէի տարածելու այդ ինֆորմացիան: Համենայն դեպս ջունգլիներում ապրող տարզանի մեծ պարտքն ու պատասխանատվությունն է նման ՓԱՍՏԵՐԻն ուշադրություն դարձնելը ու թյուր ինֆորմացիա չհաղորդելը: Ինչպես նաեւ կարծում եմ, որ նյութի հեղինակը իրավունք չունի մեկնաբանություն գրողի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու ու Առլեն Շահվերդյանի պատասխան մեկնաբանություններն էլ մի ապացույց էին ինձ համար, որ նորմալ ու կիրթ քաղաքացին հակադարձ վիրավորանք հասցնելու փոխարեն կարող է այդպիսի քաղաքավարությամբ պատասխանել, անգամ ջունգլիների բնակչի: Ու չեմ կարծում որ կենդանիների մասին ուսուցանող ու դրական գիրք գրելը վատ կամ իրականությանը հակասող երեւույթ է: Ճիշտ է մեր երկրում շատ բացթողումներ կան, բայց եւ լավը չնկատելը չի կարելի!
Միլենա
Հարգելի Տառզան ինձ մի բան է հետաքրքրում եթե նույն զինվորնորը այցելում են կինոթատրոն կամ նմանատիպ վայրեր ինչ է բոլորը գրկաբաց, անվճար ընդունում են????
Lusine
Хочу выразить благодарность Арлену Шахвердяну за грамотный комментарий и выразить свое беспокойство по поводу нашего зоопарка. Мне больше 40-а и детство мое связано со многими частями города, которых больше нет. Единственное место- это зоопарк, который сохранился. я благодарна и бывшему директору и нынешнему- ведь они пытаются сохранить сад для нас, ереванцев. Давайте не будем спорить, ведь все непосуществу, а поможем, чем сможем работникам зоопарка, директору- им нужна наша помощь!!!! Арлен джан, ваши книги для моих детей стали символом любви к животным, за что Вам огромное материнское СПАСИБО, а Тарзану посоветую не быть агрессивным. Будут места у будет время, где его напористость больше пригодится, лучше протяните руку помощи, ведь мы АРМЯНЕ, хватит друг друга охаивать, будьте рассудительнее!!!!!!!!!!!
Sevak Sargsyan
Ժողովուրդ, չե?ք զգում, որ էս տարզանները, ռոզաները, նարեկները, վարդանները սաղ մի մարդա գրում տարբեր անուններով!! նույն ձեռագիրնա, ուշադիր կարդացեք կզգաք, կամ էլ ծանոթներ են: Բայց դե կարդում էլ ես վրդովվում ես, ամոթա! Տարզան բան գիտես գնա այգու տնօրենին ասա, թե չէ գրում ես կեղծանունով որ ինչ? հետն էլ մի բանը ճիշտ ես գրում, մի բանը սխալ! Մեկը խնդրելա, կարծեմ Նարեկը, հետաքննություն սկսել էս հարցերի շուրջ, որ պարզեն այգում ինչա կատարվում: Այդ դա լավ միտքա, կառուցողական առաջարկա: Եթե էդ Վարդանը իրական մարդա, ապա իրան կառաջարկեի աշխատավարձի քիչ լինելու խնդիրը փաթաթել ոչ թե ընթերցողների , մեկնաբանողների վզին, այլ գնալ բողոքել, պաշտպանել սեփական իրավունքները: Առլեն քեզ մեծ respect! Հարգեցի, հալալա! տղամարդավարի ես գործում, ուժեղ մարդ ես, եթե սենց գրում ես: Ստեղ որինը կարդացի կեղծ անունով են, ճիշտ ես ասում, որ դա սիրուն չի: Դու չես թաքնվել, հարգեցի! Սևակ
Վիգեն
Առլեն, ես ուղղակի մեծ բավականություն ստացա ձեր դատողություններից ու հիմնավորումներից: Շատ շնորհակալ եմ ձեր օբյեկտիվ դիրքորոշման համար: Ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ կան ձեր պես առողջ ու համարձակ մարդիկ, ովքեր կարող են այսպես գրագետ շարադրել իրենց միտքը, հիմնավորել իրենց կարծիքը` չթաքնվելով ինչ-որ կեղծանունների տակ: Ապրեք: Ինչքան հասկացա գրեթե միակ մարդն էիք, ով համարձակվել էր խոսել առանց թաքնվելու: Ձեր մեկնաբանություններն այնքան սպառիչ ու հետաքրքիր էին, որ մեծ հարգանքի են արժանի: Կարծում եմ, որ լավ կլինի, որ էս նյութի հեղինակը նույնպես արժանի հարգանք ցույց տա ձեր նկատմամբ: Առլեն, մի անգամ էլ ողջունում եմ ձեզ, շատ լավ է, որ սենց մարդիկ էլ կան մեր երկրում:
Առլեն Շահվերդյան
Վարդան, նախ խնդրում եմ ուշադիր կարդալ որևէ մեկի մեկնաբանությունը, այդ թվում` նաև իմը: Ես գրել եմ. «Ես, օրինակ, գիրք եմ գրել ու հրատարակել և այն զգալիորեն անդրադառնում է մեր կենդանաբանական այգուն, Մարկն էլ հատուկ կերպով այնտեղ նշված է ու ցուցադրված»: Այնպես որ ձեր զարմանքը, թե այդքան կարճ ժամանակահատվածում ինչպես եմ գիրք գրել կենդանաբանական այգու մասին անտեղի է, քանի որ գիրքը կենդանաբանական այգու մասին չէ, գիրքը առյուծ կենդանատեսակի մասին է, մարդ-բնություն հարաբերությանն է վերաբերվում և ունի բնապահպանական միջազգային ընդգրկում: Գիրքը չէր կարող չանդրադառնալ նաև վայրի բնության մեր միակ ամենամեծ ու կարևոր կառույցին` կենդանաբանական այգուն, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ կենդանաբանական այգիների, արգելոցների ու ազգային պարկերի: Գրքի մասին կա ինտերնետում: Գիրքը հրատարակվել է միջազգային բնապահպանական կազմակերպության հովանու ներքո, և, ի գիտություն ձեզ, այն ոչ թե կարճ ժամանակի, այլ երկար տարիների մասնագիտական հետազոտական աշխատանքի արդյունք է: Գիրքը նվիրաբերելու եմ նաև Երևանի կենդանաբանական այգուն: Երևում է, որ ինձ չեք ճանաչում, այլապես արդեն տեսած կլինեիք այդ գիրքը ինտերնետում և նման բաներ հստատ չէիք գրի: Սա ուղղակի: Ինչ վերաբերվում է ձեր բուն մեկնաբանությանը, ապա առնվազն զարմանալի է, որ իմանալով, բարձրաձայնելով այդքան բան, նշելով այդքան մեղադրանք կենդանիների ոչնչացման մասին (եթե դա համապատասխանում է իրականությանը) դուք դեռ շարունակում եք աշխատել այգում և անանուն մեկնաբանություններ եք գրում: Վարդան, Ձեր մեկնաբանությունը սխալ հասցեով է: Եթե իսկապես սրտացավ եք, ապա ուրիշի անունով գրելու փոխարեն հայտնեք ձեր ինֆորմացիան համապատասխան մարմիններին: Թող ծառայողական քննություն անցկացվի: Տեսեք, դուք գրել եք. «Եթե կարծում էք, որ այգու ճակատագիրը չի հետաքրքրում մեզ` աշխատողներիս, չարաչար սխալվում եք, իրականում իմ կարծիքով ճիշտը պետք է մեկնաբանվի, որ հետագայում չկրկնվի»: Եթե կենդանիների ճակատագիրը այդքան հուզում ու հետաքրքրում է ձեզ, ապա ինչպե՞ս կարող եք Ձեր ասելով այդքան բանի ականատեսը լինել ու լռել: Դուք ձեր աշխատանքը կորցնելը ավելի թանկ եք գնահատում, քան կենդանիների կյա՞նքը: Էդ դեպքում էլ ի՞նչ սրտացավության մասին է խոսքը: Համարձակություն ունեցեք բաց ճակատով խոսելու ձեր ունեցած տվյալների մասին և հաստատելու դրանք, ապացուցելու, որ դուք ճիշտ եք, այլապես կներեք, բայց Ձեր սրտացավությունը ստացվում է կեղծ: Էլ ինչ բնասեր, որ տեսնելով կենդանիների վիճակը ոչ մի տեղ չի հայտնում այդ մասին: Ուրեմն ոչ մի բան էլ չկա, որ հայտնեք: Իսկ եթե կա ու չեք հայտնում, ուրեմն դուք էլ եք մեղավոր այդ ամենի համար: Կարծում եմ, որ պետք է վերջ տալ նաև ուրիշի անունով գրելու այս` իր դարն ապրած պրակտիկային: Եվ վերջապես, ես այգու աշխատակից չեմ, այգու գործունեության համար պատասխանատու չեմ, դիմեք ձեր մեկնաբանությամբ նրանց, ովքեր Ձեր պնդմամբ պատասխանատու են այդ ամենի համար: Կարողացեք հաստատել ձեր դիրքորոշումը ապացուցել, որ ճիշտ եք: Ճիշտը մեկնաբանելու համար ներողություն մի խնդրեք, սակայն ոչ էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ փորձեք լինել: Հակառակը, փորձեք ձեր կարևոր, օգտակար մասնակցությունն ունենալ, որպեսզի այգին զարգանա: Իսկ եթե ձեր պնդումները սուտ են, ապա ունեցեք այդքան քաջություն ընդունելու սխալը: Ինչպես որ Տարզանը ունեցավ այդքան քաջություն ընդունելու, որ առյուծի սատկելու մասին լուրը սուտ է: Իր հոդվածի մեջ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Այնպես որ ուշադիր կարդացեք բոլորը տեքստերը: Մեկ անգամ էլ եմ շեշտում, որ ես անհատ հեղինակ եմ, կապ չունեմ որևէ կազմակերպության հետ, իմ գիրքը կենդանաբանական այգու մասին չէ, այն անցել է բարձր մասնագիտական քննություն և գրախոսվել մասնագիտական կառույցներ կողմից: Մարդուն մեկնաբանություն գրելուց առաջ Վարդան նախ փորձեք չանաչել մարդուն, ծանոթանալ նրա գործունեությանը և հետո միայն զարմանալ: Այդ երբ ծանոթանաք` իսկապես կզարմանաք, որ մեր օրերում այդպիսի աշխատություններ են հրատարակվում, որոնք բարձր գնահատականի են արժանանում նեղ և լայն մասնագետների կողմից: Մի բան էլ. տեսախցիկների մեջ վատ բան չկա: Ես էլ եմ աշխատում մի այնպիսի տեղում, ուր տեսախցիկներ են տեղադրված և ոչ մի աշխատակից իր արժանապատվությունը վիրավորված չի համարում: Հասկանում եմ, որ երևի որոշ մարդիկ սովոր են արատավոր ամենաթողությանը, սակայն վաղուց ժամանակն է ապրել ժամանակակից կյանքով: Նորից կրկնում եմ. քանի որ ես կապ չունեմ այգու հետ, ապա Ձեր մտահոգությունները հայտնեք ում որ պետք է, ես չեմ այգու տնօրինությունը, ես անհատ հեղինակ եմ, որը առաջնորդվում է միայն բնության նկատմամբ ունեցած անսահման սիրով: Եվ վերջում, ես իմ ժամանակը այլևս չեմ պատրաստվում վատնել անանուն մեկնաբանություններին պատասխանելով: Բարի եղեք կամ գործել բաց դաշտում, բաց ճակատով, պատվով և արժանավայել կերպով կամ չգործել ընդհանրապես: Ճիշտը Վարդան մեկնաբանում են Ձեր ճիշտ անձը, անունը նշելով, ազնավորեն ներկայանալով, ոչ թե կեղծ անվան տակ: Հարգեք Ձեզ, որ ձեզ հարգեն: Ես սովոր եմ հարաբերվել ու բանավիճել այն մարդկանց հետ, ովքեր ներկայանում են: Պետք է վերջ տալ անանուն մեկնաբանություններով հասարակության մեջ կրքեր բորբոքելու արդեն արմատացած արատավոր սովորությանը: Շնորհակալություն: Հաջողություն Ձեզ և բոլոր մեկնաբանողներին:
Վարդան
Առլեն, ես երկար տարիներ աշխատում եմ կենդանաբանական այգում մինչև այսօր: Իմ գրածը պատասխան է բոլոր մեկնաբաններին: Ես զարմանում եմ, որ այդքան կարճ ժամանակահատվածում գիրք գրեցիք կենդանաբանական այգու և “Մարկ” անունով առյուծի մասին: Ասեմ որ “Մարկ” անունով առյուծը իրոք չի սատկել, բայց իմ մոտ զարմանք է առաçացել, որ “Մարկ” անունով առյուծի նկարը ոնց եք Ձեր գրքում դրել, որովհետև այդ առյուծից մնացել է կաշին և ոսկորները, կարողեք այցելել այգի և տեսնել: Լավ կլիներ, որ նրան էլ քնեցնեին այգու մասնագետները, ինչպես որ արեցին կուլանի ու ընձարյուծի հետ: Եթե կարծում էք, որ այգու ճակատագիրը չի հետաքրքրում մեզ` աշխատողներիս, չարաչար սխալվում եք, իրականում իմ կարծիքով ճիշտը պետք է մեկնաբանվի, որ հետագայում չկրկնվի: Այն ինչ գրված է Տարզանի նյութերում բոլորը համապատասխանում է իրականությանը, կարող էք այցելել այգի և ինքներդ համոզվել (չմոռանաք բերել ձեզ հետ այգու մասին ձեր գրած գիրքը` Մարկ առյուծի նկարով): Այսօր չկա, կուլանը, ընձայրուծը, աֆրիկական ջայլամը, սև կարապները 3գլուխ,սպիսակ կարապների մի քանիսը, կարմիր գայլը, աղվեսները, Արա թութակի զուգընկերը,մացառախոզը , կապիկներ 3գլուխ, կարալինկաներ հսկա նապաստակը, փասիանները, ջրլող թրչունները ջրավազաններում օրեցօր պակասում են: Չգիտեմ` այգու տարածքում գտնվող չորքոտանի աղվեսներն են տանում, թե երկոտանի աղվեսները: 40-50 գլուխ կամերունյան այծ այգու տարածքից հանվեցին, տարվեցին անհայտ ուղղությամբ: Այգում մնացել են մի քանիսը: Մի քանի անգամ տեսել եմ, որ սատկած այծերով կերակրվել են կենդանիները: Ականատեսի պատմածով լսել եմ , որ Մանուկի հետ մի-երկուսը կերել են (ռևազի ոչխարների նման ): Ես ոչ մեկից չեմ վախենում, բայց անունս չեմ հրապարակում, որ գործող թմին անդամակցելուց դուրս չմնամ, թե չէ աշխատանքից կազատեն: Անցած տարի քաղաքապետարանից եկան մարդիկ մատ թափ տվեցին այգւո բանվորների վրա և գնացին: Նրանց գնալուց հետո մոտ 20 մարդ տարբեր պատճառներով ազատվեց աշխատանքից: Այսօր էլ են քաղաքապետարանից գալիս. չեմ ճանաչում` ովքեր են և ինչ է ուզածները. երևի մեր խելքի բանը չի: Բայց այգու աշխատակիցները մի բան լավ գիտակցում են. ղեկավարության կողմից այսօրվա տարվող քաղաքականությունը լավ բանի չի հանգեցնի` արդյունքում տուժում են խեղճ կենդանիները: Անվստահություն այգու աշխատակիցների նկատմամբ : Տեսախցիկներ է տեղադրված այգու ողջ տարածքում : Դա շատ լավ է և ողջունելի: Բաըց այդ տեսախցիկները հսկում են նաև աշխատակիցներին, որը վիրավորական է: Առլեն, որ բարձր ես գնահատում գիշատիչներին կերակրող բանվորի, նրա նմանների աշխատանքը, բաըց որ հիմնադրամի աշխատողների աշխատավարձը 100-150 հազար դրամ է, ու բան չեն անում, իսկ այդ ծանր աշխատանք անողների աշխատավարձը կազմում է 50-60 հազար դրամ, բաըց մի բան մնում է անհասկանալի, թե ինչ կապ ունի հիմնադրամը այգու հետ: Ինչով կամ ինչպես կմեկնաբանես, որ վերջերս մի խումբ ծառայողներ այցելել են կենդանաբանական այգի, նրանց մոտ մուտքի տոմս գնելու համար գումարը չի բավականացրել, Յուլյա անունով մի աղջիկ նրանց խիստ տոնով ասում է, որ տնօրենի հանձնարարականն է ,ոչ մեկին առանց տոմսի արժեքը վճարելու ներս չթողնել: Զինվորները քոռ-փոշման հեռանում են հենց մուտքի մոտից: Հարգելիներս վերաբերվում է բոլոր մեկնաբանողներին, ինչով կմեկնաբանեք այս հանգամանքը: Հայ ժողովրդի անկախության 20 տարների մեծագույն նվաճումը մեր հզոր բանակի կայունացումն է, ինչպես կարելի է այդ նբանակում ծառայող զիվորնեչին ինչ-որ պատճառներով չթողնել կենդանաբանական այգի : Ակնկալում եմ պատասխան: Շնորհակալություն և ճիշտը մեկնաբանելու համար ներող եղեք:
Առլեն Շահվերդյան
Տարզան, Դուք ինձ գրել եք. «Ես հարգեցի ձեր մեկնաբանությունը երկու` տեսանկյունից, նախ որ դուք նրանցից չեք ով թաքնվում է նախկին տնօրենի չարածների կամ արածների հետևում և երկրորդ, որ նշեցիք հերքում` Մարկ անունով առյուծի սատկելու հանգամանքը»: Ես շնորհակալ եմ Ձեր, համոզված եմ` անկեղծ գնահատանքի համար, բայցև ուզում եմ նշել, որ նման հոդված գրելու դեպքում եթե անգամ մեկ կենդանու տվյալ ճիշտ չէ, ապա հոդվածի արժեքը հավասար է զրոյի: Չէ՞ որ ընթերցողը պարտական չէ Ձեր փոխարեն ճշտել տվյալը և հերքել այն: Իսկ ես դա արեցի ու Դուք էլ հարգեցիք դա: Այնպես որ բարեկամաբար ուղղակի ևս մեկ անգամ դիմում եմ, որ նախ ճշտեք ամեն ինչ, ամեն մանրուք և հետո միայն ահազանգեք այդ մասին: Մի վատնեք զուր ջանքեր, հակառակը` Ձեր մտահոգությունները տեղին կլինեն, իսկ բարձրաձայնած հարցն էլ` մտահոգիչ, եթե ստույգ լինեն, բյուրեղացված, ոչ թե «թույլատրելի սխալների շրջանակում»: Դիցուք` Դուք սխալ եք համարել կենդանուն էֆթանազիայի ենթարկելը` մեկնաբանելով դա սպանություն, մինչդեռ նույն Ձեր թեթև ձեռքով սպանեցիք Մարկին և եթե ես հերքում չտայի, ապա բոլոր ընթերցողները այդպես էլ կմտածեին, թե կենդանաբանական այգու առյուծն էլ է սատկել: Հասկանո՞ւմ եք: Այնպես որ, նորից խնդրում եմ ու հորդորում, որ որևէ բան հասարակություն տալուց առաջ նախ ճշտեք: Ես ուզում եմ հավատալ, որ Դուք ազնիվ եք Ձեր մտահոգությունների մեջ և դրա համար մեկ անգամ ևս Ձեզ սրտանց հաջողություն եմ մաղթում` ողջունելով Ձեր քաղաքացիական դիրքորոշումը: Առլեն:
Առլեն Շահվերդյան
Տարզան, չէի ցանկանում պատասխանել, սակայն քանի որ դուք բավական հարգալից եք վերաբերվել իմ մեկնաբանությանը, ապա ամեն դեպքում որոշեցի անդրադառնալ ձեր հուզումնախառը պատասխանին, որը տեղ-տեղ դուրս է եկել կոռեկտության սահմանները, ինչից ինձ մոտ ոչ մի բան չեղավ: Դուք ինձ չեք ճանաչում և դա, ցավոք, Ձեզ իրավունք է տվել խոսելու ինձ հետ նման` Ձեզ համար երևի սովորական տոնով, ինչը բնորոշում է Ձեզ: Ես չեմ իջնի նույն մակարդակի և սկսեմ վիրավորել Ձեզ, ինչը խնդրում, պահանջում և ակնկալում եմ նաև Ձեզանից: Ես հարգված ու բավական ճանաչում ունեցող մարդ եմ մեր քաղաքում և լինելով ԶԼՄ-ների դաշտում ոչ ընդամենը այսօրվա մարդ, կցանկանայի նշել մի քանի հանգամանք: Նախ, եթե Դուք այդքան ուշադիր եք հետևում ամեն ինչին, ապա պետք է նկատած լինեիք (ցավոք չեք նկատել), որ կուլանի վերաբերյալ Երևանի կենդանաբանական այգին տվել է պաշտոնական հաղորդագրություն-պարզաբանում: Անդրադառնալ մի բանի, որի հասցեին կա արդեն պաշտոնական հաղորդագրություն կոռեկտ չէ: Հաջորդ, Ձեր քոմենթը մոդերացվել է այսօր` կիրակի, բառացիորեն րոպեներ առաջ (հիմա ժամը 17-ն է) իսկ դա նշանակում է, որ դուք ուղիղ մուտք ունեք այս կայքի ադմին էջ, քանի որ անմիջապես մոդերացվել է քոմենթը, այն դեպքում, երբ կայքի խմբագրությունում հիմա մարդ չկա, զանգահարեցի ու ոչ մեկը չի վերցնում: Հնարավոր է, որ ծանոթ, որի միջոցով արագ մոդերացրել եք քոմենթը: Այնպես որ, մի կարծեք թե մարդիկ միամիտ են, կամ միամիտ են առնվազն բոլորը: Մյուսը. կարծում եմ, որ նման հոդված գրելու պարագայում անգամ մեկ կենդանու վերաբերյալ անճշտությունը ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է, քանի որ ի վերջո նյութը ձևավորում է հասարակական կարծիք: Եթե Դուք Ձեր գործին լուրջ եք մոտենում և եթե Ձեր մտավախությունները իրոք անկեղծ են, ապա պետք է պարտք համարեիք ճշտել անխտիր ԲՈԼՈՐ տվյալները, ոչ թե հանգիստ նշեք, որ թույլատրելի տոկոսի մեջ սխալներ եք արել: Նման դեպքում դա թույլատրելի չէ, դա պարզապես, մեղծ ասած, անփույթ գործ է: Հիմա այգու մասին: Ինչպես և Դուք` ես նույնպես պատվեր չեմ կատարում և այգու համար իսկապես ցավում եմ: Այգու տնօրինությունները գալիս ու գնում են, իսկ այգին մեր բոլորի հարստությունն է: Ես հարգում եմ Ձեր սրտացավությունը, եթե այն անկեղծ է: Իմ կոչն էլ հենց դա է թե Ձեզ թե մեզ բոլորիս, որ գործենք ազնիվ դաշտում` չխախտելով բարեշնորհության կանոնները: Ի վերջո բոլորի աջակցությունից շահելու է այգին: Ինչ-որ տեղ ուրախ եմ, որ արձագանքեցիք ու չթաքնվեցիք: Սակայն մի կարծեք, թե եթե Ձեր իսկական անուն ազգանունը գրեիք, ապա դա ինձ բան չէր տա, դա կխոսեր Ձեր ազնվության մասին: Տեսեք, չէ՞ որ իմ պարագայում դա Ձեզ արդեն բան տվել է` դուք հարկ եք համարել բավական հարգանքով խոսել իմ մեկնաբանության մասին: Ոչ ես և, կարծում եմ, ոչ դուք որևէ կապ չունենք այս իրադարձությունների հետ, ուղղակի իսկապես ցավում ենք այգու համար և ուզում ենք այն լավ լինի: Ամեն մարդ պատասխանատու է իր արած գործերի համար: Եկեք բոլորս հարգենք միմյանց և այն, ինչ անում ենք: Ինչը, ցավոք, չեմ տեսնում Ձեր պատասխանի մեջ: Դիցուք` այդպիսի քամահրանքով եք խոսում գիրք գրելու մասին: Ամեն մարդ պատասխանատու է իր խղճի առջև: Ես Ձեզ ուզում եմ հաջողություն մաղթել Ձեր հետագա որոնումների մեջ և հուսալ, որ հանդես կգաք ձեր մարդկային անուն-ազգանունով` հասարակությանը բաց ճակատով ու ազնիվ սրտով ներկայացնելով Ձեր անձի իսկությունը և Ձեր անկեղծ սրտացավությունը: Ինչպես այգու դեպքում, Ձեր դեպքում էլ ես անկեղծ եմ: Տարզան լինեք թե որևէ այլ կեղծանունով մեկը, միևնույն է մեր հասարակության անդամ եք, մի ազգից ենք, այգին էլ է մերը, մեր ցավերն ու մտահոգություններն էլ են մերը, բոլորինս: Լավն ու բարին Ձեզ: Հարգանքով` Առլեն:
Tarzan
Հարգելի Առլեն Շահվերդյան Անկախ ամեն բանից` թե ինձ ուղղված մեղադրանքներից ու վիրավորանքներից (չեմ ուզում թվարկել), շնորհակալություն եմ հայտնում ձեր մեկնաբանության համար: Իրոք, որ այս մեկնաբանությունը ընթերցողին ավելի շատ կհետաքրքրի քան մի կետ վերև արջի ծառայություն մատուցող ինչ որ մի հերթական մեդիա ներկայացնող մեկինը: Ես հարգեցի ձեր մեկնաբանությունը երկու` տեսանկյունից, նախ որ դուք նրանցից չեք ով թաքնվում է նախկին տնօրենի չարածների կամ արածների հետևում և երկրորդ, որ նշեցիք հերքում` Մարկ անունով առյուծի սատկելու հանգամանքը: Մի ուղղում էլ ես մտցնեմ, որ արքայական փասյան նույնպես չի սատկել, որպեսզի հասկանալի լինի, որ ես պատվեր կատարող չեմ այլ մեկը, ով ցանկանում է ևս 70 տարի տեսնել այգին իր բնակիչներով: Հոդվածում իրոք այս երկու անճշտությունները կան, հնարավոր է նաև երրոդն էլ լինի, բայց ոչ ավել: Այսպես շուրջ թվով 50 հայտարարված սատկած կենդանիներից ընդամենը 2-3-ի մասին է որ սխալվել եմ, կարծում եմ, որ թույլատրելի է նման տոկոսի սխալանքը: Բայց ես, ինչպես հոդվածում այնպես էլ այստեղ, չեմ ցանկանում կենտրոնանալ վերոնշյալ կենդանիների անկման պատճառների վրա, բայց չմտածես, որ անտարբեր եմ: Հոդվածում ընդամենը մի հարց եմ տվել, մեջբերում եմ. «Մի՞թե կարելի է կենդանաբանական այգում կենդանիներին սպանել հրազենով և դեռ խոսում ե՞նք եվրոպական չափանիշներից՝ արդյո՞ք սա է ամստերդամյան բժշկությունը և հոլանդական բժշկի խորհուրդը»: Եվ եթե այդքան սրտացավ ես պիտի հարցին անդրադառնայիր: Ինչ վերաբերում ա դիլետանտներին, դա վիրավորական բառ չի, ու կարծում եմ այսօրվա տնօրինությունն էլ է դիլետանտ, ինչպես և դուք: Էնպես որ դուք ձեզ մի տարանջատեք այս հարցի շուրջ հավաքվածներից: Եթե գիրք եք գրում դա իհարկե ողջունելի է, իսկ նեղ մասնագիտականի մեջ, բոլորս էլ դիլետանտ ենք: Ձեր իսկ նշած առաջին նախադասությունը ես կվերագրեի հենց ձեզ` ակնհայտ տուրք եք տալիս ձեր ամբիցիաների ու պատվեր եք կատարում, այլապես ձեր մեկնաբանության մեջ կանդրադառնայիք նաև բերված բոլոր կենդանիներին, մասնավորապես կարմիր գրքում տեղ գտած թուրքմենական կուլանի գնդակահարությանը, ջայլամի մոռթեկուն-ուտելուն`արդյունքում կամ կհաստատեիք կամ էլ կժխտեիք, բայց այստեղ գերադասեցիք լռել: Այնպես որ ձեզ մի ներկայացրեք որպես անկեղծ սրտացավ մեկը: Կամ որ Ձեր անունը նշում եք Առլեն, դա էստեղ հավաքվածներին ի՞նչ ա տալիս, ասենք ես էլ գրեցի Վարդան, կամ Սուրեն, դրանից քեզ ի՞նչ: Դրանով ինձ պետք է ճանաչես: Ձեր երևակայությանը չկարողացա հասնել` այգու հեղինակությանը վնաս հասցնելու կապակցությամբ: Ո՞վ ես դու որ քեզ կպնեմ, կամ որքանով դու կապ ունես այս իրադարձության հետ: Եթե ջայլամի ու մուֆլոնների մոռթին դու էլ ես մասնակցել կհամաձայնեմ, կամ կուլանի գնդակահարությանը դու էլ ես մասնակցել, էլի կհամաձայնեմ: Բայց եթե դու ընդամենը գիրք գրող ես չեմ տեսնում քեզ այստեղ: Եթե բերված փաստերն են այգու հեղինակությունը գցում, է թքած հեղինակության վրա, քանի որ այգու կենդանիների ու մոտ ապագայում այգու պահպանման խնդիր կա: Ինչի՞ մասին ես մտածում` ունենալ այգու հեղինակություն, չունենալով այգի՞...: Տրամաբանածդ անհասկանալի է: Այդպիսի կեղծ սրտացավությունը ծիծաղ է առաջացնում (Թողնում եմ նույնը): Լավ կլինի անգրագիտությունը պարտկելու փոխարեն մի լավ բան փորձեք անել` գոնե մի հատ խելքը գլխին անասնաբուժ աշխատանքի վերցրեք` բայց որտեղից, ոչ մեկն էլ չի ցանկանում ներկայիս տնօրենի հետ աշխատել: Ըստ քեզ այսօր փորձ է արվում ստեղծել առաջադեմ չափորոշիչներին համապատասխան այգի, փորձ է արվում մի լավ բան անել առանց այդ էլ մեր իրականության մեջ, մի քայլ անել դեպի քաղաքակիրթ հասարակություն, որում կա ձևավորված ՄՇԱԿՈՒՅԹ բնության և բնապահպանության հանդեպ: ԵՎ ԴԱ ԱՐՎՈՒՄ Է ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈ՞Վ, ԱՆԳՐԱԳԵՏ ԲԺՇԿԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈ՞Վ, ՄՈՌԹԵԼՈ՞Վ ՈՒ ՎԱՅԵԼԵԼՈ՞Վ: :(
Առլեն Շահվերդյան
Տարզան կեղծանվամբ մարդու գրած այս նյութը կառուցված է դիլետանտության մակարդակի վրա ու ակնհայտ ամբիցիաների տուրք է կամ պատվեր: Ընդ որում, գրողը կամ ներսից մարդ է, կամ մեկը, ով ունի տեղեկույթի որոշակի պաշար: Ճիշտ է` կարդացի նյութը, սակայն պարզապես ժամանակ կորցրեցի: Մյուս կարդացողներին էլ կառաջարկեի վերաբերվել այս նյութին որպես անլուրջ մի գրառման և չկարդալ նյութեր, որոնց տակ մարդիկ չունեն այնքան քաջություն, որպեսզի ներկայանան իրենց իրական անուն-ազգանունով և ներկայանում են որպես տարզաններ:)) Այնուամենայնիվ նշեմ, որ այս նյութում ես տեսա ակնհայտ միտում վնաս հասցնելու Երևանի կենդանաբանական այգուն, այգու հեղինակությանը, բազմամյա ժառանգությանն ու բարի համբավին: Հեղինակը չի գիտակցում, որ այգին միայն ներկայիս տնօրինությանը չէ, որ պատկանում է, այն մեր ազգային հարստությունն է և փնովելով, վիրավորելով, կպնելով այգուն նա կպնում է մեզ բոլորիս: Այդպիսի կեղծ սրտացավությունը ծիծաղ է առաջացնում: Լավ կլինի անհիմն կերպով քննադատելու փոխարեն մի լավ բան փորձեք անել: Քննադատելը հեշտ է, փորձեք օգնել այգուն, փորձեք այգու խնդիրները ոչ թե «քլնգել», այլ ձեռք մեկնել օգնության, որպեսզի այգին շատ ավելի շուտ դառնա այնպիսի բնապահպանական օրրան, ինչպիսին ուզում ենք մենք բոլորս, որպեսզի այգին շատ ավելի արագ ոտքի կանգնի: Նյութի հեղինակը իր քոմենթում գրել է, մեջբերում եմ. «Նմանատիպ անբովանդակ ու ոչինչ չասող մեկնաբնությունները որևէ արժեք չունեն, այդպիսին են նաև ներկայիս տնօրենի հայտարարությունները: Եթե հերքում ունեք գրեք ձեր հերքումները»: Հիմա ես ասեմ, որ ԱՅՈ, ունեմ հերքում, իմ հերքումն այն է, որ Մարկի սատկելու մասին լուրը ԲԱՑԱՐՁԱԿ ու ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ Է! Ես ինքս անմիջապես զանգահարել եմ իմ լավ բարեկամին, որը հենց Մարկի խնամող է, մարդ, ով այգու բազմամյա ու վաստակաշատ, նվիրված աշխատողներից մեկն է ու ԱՄԵՆ ՕՐ խնամում, պահում է Մարկին ու մյուս գիշատիչներին: Հենց իրենից էլ ճշտել եմ, որ այդպիսի բան չկա! Ահա և ձեզ հիմնավորումն ու ապացույցը, որ սա էջանագին հերհյուրանք է ձեր կողմից, որը չաշխատեց: Մարկին խնամող հենց այդպիսի մարդկանց վրա է հիմնվում այգին, նրանք են ամեն օր կերակրում կենդանիներին, լվանում ու մաքրում նրանց կեղտը, մաքրում վանդակները, խնամում նրանց, եթե կենդանիները հիվանդանում են: Այնպես որ` լավ կլինի, որ մեր ազգը վերջապես սովորի նաև լավը տեսնել ու գնահատել, ոչ թե չէ ցեխ շպրտել, դա միշտ էլ կարելի է, սակայն տղամարդավայել չէ: Եկեք վերջապես զերծ մնանք փոքրհոգիությունից: Ինչ վերաբերվում է այգու ներկայիս տնօրինությանը, ապա ասեմ, որ այն նորարարությունները, ինովացիաները, որոնք փորձում է անել ներկայիս տնօրինությունը երբեք չեն եղել այգու պատմության մեջ: Այսօր փորձ է արվում ստեղծել առաջադեմ չափորոշիչներին համապատասխան այգի, փորձ է արվում մի լավ բան անել առանց այդ էլ գործ մեր իրականության մեջ, մի քայլ անել դեպի քաղաքակիրթ հասարակություն, որում կա ձևավորված ՄՇԱԿՈՒՅԹ բնության և բնապահպանության հանդեպ: Կարծում եմ, որ պիտի փորձենք թև տալ ու աջակցել մարդկանց իրենց ջանքերի մեջ, ոչ թե վիժեցնենք այգու զարգացմանն ուղղված ցանկացած նոր ձեռնարկ: Փորձեք մի լավ բան անել այգու համար: Ես, օրինակ, գիրք եմ գրել ու հրատարակել և այն զգալիորեն անդրադառնում է մեր կենդանաբանական այգուն, Մարկն էլ հատուկ կերպով այնտեղ նշված է ու ցուցադրված: Գիտական և հեղինակային հոդվածներ եմ գրում, որոնք բնապահպանությանն են վերաբերվում, որոնք անդրադառնում են աշխարհում տիրող ու մասնավորապես մեր երկրի բնապահպանական խնդիրներին, հոդվածներ, որոնք ներկայացնում են ինչպես Երևանի կենդանաբանական այգու, այնպես էլ մեր երկրում գործող գրեթե բոլոր բնապահպանական կառույցների գործունեությունը: Ընդ որում` այդ ամենը սեփական նախաձեռնությամբ: Ես պատվի մարդ եմ և երբեք չեմ ունեցել հաճոյանալու կամ քծնելու կարիք: Այնպես որ պատվերով չի, որ սրտանց գրում ու լուսաբանում եմ մեր երկրում գործող առանց այդ էլ սակավաթիվ բնապահպանական օրրանների մասին: Մեզանում խիստ պակասում է բնապահպանական գիտակցումն ու ահավոր ցածր մակարդակի վրա է բնապահպանական մշակույթը, էլ չեմ խոսում բնապահպանական անվտանգության լիարժեք ապահովման մասին: Այնպես որ կառաջարկեի, որպեսզի մի լավ բան էլ Դուք անեիք: Փորձեք նախ վաստակել քննադատելու իրավունքը և հետո միայն հնչեցրեք Ձեր քննադատությունը, եթե այն իսկապես անկեղծ է, իսկապես հիմնված է սրտացավության ու անհանգստության վրա, եթե ձեր քննադատությունը մեր սիրելի այգու նկատմամբ Ձեր անկեղծ հոգատարության արտահայտություն է: Այլապես քողարկված ծածկանուններով նյութեր հրապարակելը հիշեցնում է դարանում պահ մտած վախկոտ լեշակեր կենդանու ռազմավարության, որը չունի բավարար քաջություն դեմ հանդիման որս անելու անվեհեր ու վեհ գիշատիչների կողքին և դարանից հարվածում կամ խլում է ուրիշի ավարը: Մինչդեռ նույնիսկ գիշատիչ կենդանին է հարգված, եթե այն վեհանձն է, ինչպիսին նույն Մարկն է` առյուծ արքան: Ես հարգում եմ ցանկացած կարծիք և մոտեցում: Սակայն բարեկամաբար խնդրում եմ բոլորին, որպեսզի մենք նախ հարգենք մեզ ու այն, ինչ անում ենք: Որպես հեղինակ և որպես այս երկրի սրտացավ քաղաքացի` խնդրում ու ակնկալում եմ, որ բարի լինեք նախ ճշտել ինֆորմացիան և հետո դրա մասին տարածել համացանում: Ձեր էներգիայի ավելցուկը ուղղեք ավելի օգտակար տեղ, չարախնդությամբ ու կեղծիքներով մի լցրեք ու թունավորեք նախ ձեր հոգին և հետո ուրիշներինը: Միևնույն է դա չի ստացվում: Եկեք չխաթարենք բարեշնորհության կանոնները մեր, առանց այդ էլ, խեղաթյուրված իրականության մեջ: Եկեք գործենք պարկեշտ, արժանապատիվ, անկեղծ ու նախանձախնդիր կերպով: Հակառակ դեպքում հայտնվում եք այսպիսի անլուրջ կարգավիճակում, ինչը, կարծում եմ, հարիր չէ իրեն հարգող, իրեն բարեկիրթ համարող ոչ մի անձնավորության:
Армен Давтян директор Блиц Медиа
Дилетантская непрофессиональная статья без анализа и понимания . Самореклама тарзанов без всяких фактов.Чистый самопиар.Нужно ,как минимум , знать родную флору и фауну и людей , которые самоотверженно с упорством ,с миссионерским упорством без всякой поддержки занимаются свом делом.Ты парень не тарзан ,а пустой бандерлог.
Tarzan
Ես շնորհակալություն եմ հայտնում այս քննարկման բոլոր մասնակիցներին, իրոք բավական առարկայական քննարկում է ընթանում և այս տնօրենի մարդկային արժեհամակարգին վերաբերող նոր բացահայտումներ են ի հայտ գալիս: Ցավում եմ Գևորգ ջան, որ նման վերաբերմունքի եք արժանացել, ես չեմ զարմանում, քանզի 2-3 օր առաջ մի խումբ Հայրենի զինվորներ, որոնց ազատ ժամերը հաշվված են որոշել են այցելել այսքան գովազդված կենդանաբանական այգի և գումարի պակասության պատճառով փոր ու փոշման հետ են վերադարձել:
Tarzan
Լևոն, եթե խոսակցություն չես շարունակելու, ինչու՞ ես գրում: Բայց մյուս կողմից ճիշտ ես ասում, քանի որ ես ընդամենը քեզ մի հարց տվեցի ու դու դարձյալ խուսափեցիր: Գիտես ճիշտ խոսքից խուսափելը տղային վայել չի: Ես ասել եմ ու կկրկնեմ, իմ մոտեցումները ապագային են վերաբերում և ես նախկիններին ասելու բան չունեմ: Քո տնօրենն էլ որ նախկին դառնա էլի հիշելու եմ լավն ու ասելու դեպքում միայն լավն եմ ասելու` աղբահանություն, աշխատակազմի հագ ու կապ..., բայց ինձնից քեզ խորհուրդ քանի որ երիտասարդ ես` երբևէ նախորդներին մի պախարակի, նրանց չարածը դու լրացրու և մի թաքնվի այդ չարածների ետևում: Երբ կարդում ես ամբողջ քո մեկնաբանությունները տեսնում ես մի բան, նախորդ տնօրենը..., նախորդ տնօրենը..., ու ասեմ որ նույն ռազմավարությունն ունի ներկայիս քո տնօրենը, որից էլ անցել է քեզ: Դա ճիշտ չի: Տես 9. կետում ասում ես մեջբերում եմ “Երկու քառակուսի մետրի վրա ապրող առյուծին տեսնելուց հետո՝ էլ այդ տեղ վերադառնալու ցանկություն չէր առաջանում: Նոր տնօրենի գալուց հետո, կենդանիների ապրելու տարածքների մեծացում սկսվեց...”: Մի հատ գնա այգի ու տես որ վանդակն ա մեծացել ու բեր աչքս մտցրու էլի: Մի հատ տեղ են սարքել եվրոպատուհան-եվրոդուռ ու ոչ մի կենդանու էնտեղ չեն պահում, էն խեղճ ընձառյուծին էլ տարան էդտեղ մահկանացուն կնքեց: Քո այս մեկնաբանությունները արջի ծառայություններ են ու աստված մի արասցե, որ դու այսօրվա համար զղջաս, որովհետև սրա արդյունքը անդրադառնալու է հենց քո էրեխեքի վրա: Ես այսօր իմ պարտքն եմ կատարում մեկը քո առաջ: Միայն մի բան եմ խնդրում քեզ, ձեռքդ դիր խղճիդ ու համառոտ ներկայացրու այսօրվա այգին:
Gevorg
Բարև ժողովուրդ ջան, էս ինչ թեժ զրույց է, կարելի է մի ճշտում անել, էդ տնօրենը կարողա նույն Ռուբեննա, որ Այգեստանում հիմնադրամ ուներ, ծառատունկով ու բնապահպանական դասընթացներով էր զբաղվում: Ես էդ թաղամասի բնակիչ եմ ու կողքից միշտ ողջունել եմ այդ հիմնադրամի գործունեությունը` հետևելով հեռուստատեսության` հիմնադրամի գործունեության լուսաբանումներին, տնօրենի ելույթներին: Բայց մի օր անձամբ ինձ բախտ վիճակվեց շփվել այդ կազմակերպության հետ: Նախանցյալ տարի կազմակերպությունը Ամանորին եղևնիներ էր վարձով տալիս, եթե չեմ սխալվում` 20000 դրամով: Խնդրեցի մի փոքր էժանացնեն, որպեսզի կարողանամ ես էլ վարձով եղևնի վերցնել, որպեսզի իմ թոռնիկն էլ հարուստ ընտանիքների երեխաների նման բնական տոնածառ տեսնի: Բայց ինձ մերժեցին: Մտածեցի` դե լավ, երևի թանկ են գնել: Տոներն անցան, երևի տնօրենն էլ աշխատեց իր գումարները: Վարձված կանաչ ծառերը ծաղկամաններով հայտնվեցին հիմնադրամի բակում: Էդ խեղճ ծառերը իրենց նպատակին ծառայելուց հետո անտեսվեցին: 3 տասնյակից ավելի ծառեր մեր աչքի առաջ չորացան: Մեր սրտից արյուն էր կաթում: Ես ուրախ եմ, որ իմ թոռնիկին չտվեցի էդ հիմնադրամում կրթության: Մարդ նախ սեփական օջախում պետք է ճիշտ կրթի իր երեխաներին, հետո ուրիշներին դաս տա: Հարգելի կամավոր, ինչ կարծիքի ես. ինչով է տարբերվում նոր տնօրենը հնից, կենդանի ծառերը չորացնել ու թաղելն է մեծ մեղք, թե սատկած կենդանիներին թաղելը: Քանի դեռ կան նման դերասան-բնապահպաններ, մեր երկրագունդը կգնա կործանման: Այս տարի էլ էր գովազդվում նույնը, տեսնես էս տարվա եղևնիները նույն եղբայրական գերեզմանում են թաղել:
Լևոն
Տարզան, դու ինձ չես ճանաչում, չգիտես ես ով եմ, բայց անընդհատ վիրավորող ենթադրություններ ես անում: Առնվազն տղավարի չի: Ասելու բան ունես, դեմքիս ասա, համարս կտամ, կհանդիպենք, կասես: Ոչ թե օնլայն սուտի քաջություն արա: Երկրորդը` որքան ել դժվար լինի քեզ դա պատկերացնել, բայց այո, Հայաստանում կա մարդկանց մի մեծ զանգված, ովքեր, լինելով կայացած և լուրջ մարդիկ, իրենց ազատ ժամանակը նվիրում են տարբեր տեսակի կամավորական աշխատանքների, լինի դա աղբահավաք, ծառատունկ, թե Մաշտոցի պուրակի պաշտպանություն: Բարեբախտաբար ես այդ մարդկանցից եմ: Հույսով եմ դու հերթական անգամ հասկացար, որ սխալվում էիր, և հակասություն այստեղ չկա: Երրորդը` ես քեզ լուրջ կընդունեի, եթե դու ոչ թե ներկա տնօրենին փնովեիր, իսկ հնին արդարացնեիր, այլ քննադատեիր երկուսի թերացումներն ել: Դա կլիներ գոնե արդար, քանի որ հին տնօրենը ակնհայտ սատկացրել էր այգին, և ես զարմանում եմ ներկայիս տնօրենի համարձակության վրա` այդ Ավգիյան ախոռների համար պատասխանատվություն վերցնելու համար: Իսկ այս կերպ ակնհայտ է դառնում, որ դու անմիջական կապ ունես այգու նախկին տնօրինության հետ, և կամ բարեկամ ես, կամ ել պատվեր ես կատարում, Կարինեն ճիշտ է: Եվ քեզ հետ խոսակցություն շարունակելու իմաստ չեմ տեսնում:
Karine
Ես կարծում եմ լավ կլինի որ տարզանը ծառից ծառ թռչկոտի, դա իրա մոտ երեւի ավելի հաջող ստացվի, քան նորմալ գործ անող մարդկանց վրա թռնելը: Նաեւ ենթադրում եմ, թե ինչու նախկին աշխատողները չեն սիրում ներկա տնօրենին, որովհետեւ ի տարբերություն նախկինի իր բարեկամներին չի գրանցել էս կամ էն պաշտոնին ու պետության փողերը քամուն չի տալիս, այլ ստիպում ա որ աշխատեն: Ցավոք, մարդիկ որոնք փորձում են ինչ որ բան փոխեն էս հիմար գորշ իրականության մեջ, մշտապես արժանանում են նման վերաբերմունքի: Դրա մեջ ոչ մի նոր բան չկա: Ի դեպ, տարզան, աղջիկ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, ավելի շատ կամաչեի եթե անունս Տարզան լիներ ու ես ինչ որ մեկի պատվերը կատարեի 1000%:
Լևոն
Տարզան ջան, հերիք ա պատերազմից կառչես, պատերազմից 17 տարի անցել էր, երբ տնօրենը փոխվեց: 17 տարի, հասկանու՞մ ես: Լավ ա Համաշխարհային պատերազմը չես հիշում...
Լևոն
Anika - Ուրեմն աղբակույտը ես տեսել եմ իմ աչքերով, և միջի դիակներն ել նույնպես, երբ մոտ մեկ տարի առաջ որպես կամավոր մասնակցել եմ այգում կատարվող մաքրման աշխատանքներին: Ի դեպ, բավականին մեծ քանակով կամավորներ կային այդ օրը: Tarzan - լավ չե՞ս ընկեր ջան: Ի տարբերություն քեզ, ես իմ անունից գոնե չեմ ամաչում: Եթե իրականում Տարզան չի անունդ, իհարկե: Աղջկա պահն ել էս անգամ կներեմ, հաշվի առնելով քո տրամաբանելուց թույլ լինելը: Բայց եթե կասկածելու տեղիք դեռ ունես` հանդիպենք, կասկածներդ վերացնեմ:
Andre
kardalov ais hodvac@ parzapes noxkanq apreci , kasem mi ban , vor mer erkrum viravorum en mardkain amenanurb zgacmunqner@ el ur mnac kendannineri masin mtacen , vorovhetev srtacavutyun chka , isk inch verabervuma mexanranqnerin Levoni asem, vor voch mi lav popoxutyun es aigum chnkateci , verjers em exel ev asem vor tankarjeq ocaneliqi hot amen depqum cher el galis , tox cherevakaen iranc u sut mexadranqner chtaracen , tox @ndunen, vor ashxatel chgiten , amot che , karox e kino ashxarhum aveli mec hajoxutyunneri hasnen , isk aigin da miak texn e vortex karoxenq mer erexanerin het aicelel ev vaelel yurahatuk kendanineri nerkayucyun@ ....
Sona
Ի տարբերություն Լևոնի` կցանկանայի Այգին իսկապես այցելուի աչքով ներկայացնել: Նոր տնօրենի` հեռուստատեսությամբ ունեցած բազմաթիվ ելույթները վկայում էին այն մասին, որ Այգին կերպարանափոխվել է, շատ նորամուծություններ են տեղի ունեցել: Բայց… ինչպես ասում են` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Մոտ 20 օր առաջ երբ քաղաքապետարանի աշխատանքների շնորհիվ քաղաքի ողջ ձյունը մաքրված էր, որոշեցի երեխաներիս հետ այցելել Այգի: Անակնկալների շարքն սկսվեց հենց այգու մուտքի մոտ, երբ ծանոթացա տոմսերի արժեքին: Դրանք բավականին թանկացել էին: Զարմացա, բայց մտածեցի երևի դա կապված է այգու բարձր սպասարկման հետ: Սակայն մուտք գործելով այգի` մեծ հիասթափություն ապրեցի: Ի տարբերություն քաղաքի` այգում ձյան առումով ոչ մի աշխատանք չէր տարվել, այն ամողջովին պատված էր ձյան հաստ շերտերով, չեմ չափազանցնում, հազիվ ենք գտել ճանապարհը: Հիմնական կենդանիները ձմեռանոցում էին, մնացած ազատավանդակներից էլ ահավոր հոտ էր փչում: Իսկ ամենաահավորն առջևում էր. երեխաներս վախեցան վանդակում գցած գլխատված էշի գլխից: Անգղների բաժնում էլ այծի ականջներն ու գանգն էր մնացել, կարծես սարսափ ֆիլմ լիներ: Ահավոր տեսարան էր: Միայն մի դրական բան նկատեցի. զուգարանն էր շատ լավ սարքած (երևի դրա համար էլ տոմսն այդքան թանկ արժեր): Ինչևէ Այգու այս անկեղծ ասած հոգեբանորեն պատրաստված չէինք: Փաստորեն ինչպես միշտ խաբվեցինք գովազդին: Ի դեպ Այգու տնօրենն այդ առումով մեծ վարպետ է…
Tarzan
Anika jan, kisum em dzer kartsik@, irok vor tsavali e. Akhr shat angraget en. Gone irents grats@ kardan nor teghadren, vor nman hakasutyunner@ tegh chgtnen irents meknabanutyunnerum. U ays tarberakov el zbaghvum en kendanabanakan aygu managementov u erents angragitutyun@ taktsnum nakhkin tnoreni anvan tak. El chen mtatsum vor nakhkin tnoren@ patmutyun e petq e araj nayel. Ete nakhkin tnoren@ paterazm, energetik chgnazam haghtaharets, sa karoghatsav mi hat aghb teghapokhel u sksets kendaninerin gndakaharel. Sranov handerdz eli pataskhanatvutyunits pakhnum mtnum en nakhkin tnoreni hetev@.
Anika
cavalin ain e Tarzan jan , vor aispisi Levonuhiner shat kan mer erkrum,apakoxmnorshvac araracner .....
Anika
Levon linelov (aicelu) chem karcum , vor gnacel eq axbakuiter@ qjjelu ..... ev imanalu te vortex ov inch e shprtum.
Լևոն
Հարգելի Տարզան, հակասություն այստեղ ես չեմ տեսնում: Ես այգու աշխատող չեմ, և ինկուբատորը իմ աչքի առաջ չի քանդվել: Սրտխառնոցը ինձ մոտ առաջանում էր ոչ միայն հոտից, որը, ի դեպ, ըստ ինձ, զգալիորեն պակասել է: Սրտխառնոցը առաջանում էր կենդանիների ճնշված, կեղտոտ, հիվանդ տեսքից: Հիմա իրանք զգալի ավելի առողջ տեսք ունեն: Կարող էք վիճել, իհարկե, ես ասում եմ իմ՝ այցելուի տպավորությունը: Երկու քառակուսի մետրի վրա ապրող առյուծին տեսնելուց հետո՝ էլ այդ տեղ վերադառնալու ցանկություն չէր առաջանում: Նոր տնօրենի գալուց հետո, կենդանիների ապրելու տարածքների մեծացում սկսվեց, ինչը որ միայն ողջունել է կարելի: Այգին կամաց-կամաց սկսեց դառնալ տեղ, որտեղ կարող ես գալ քո երեխայի հետ: Ես չեմ ողջունում հրազենի օգտագործումը (եթե այն իրականում տեղի է ունեցել), բայց և արդար չեմ համարում, որ նախկին տնօրենի օրոք կենդանիներին անխնա պահելը կարելի է համեմատել այսօրվա պայմանների հետ: Ես չգիտեմ, միգուցե նախկին տնօրենը վատ մենեջեր էր, և ի վիճակի չեր այգու աշխատանքը կազմակերպել այնպես, որ կենդանիները կարողանային ապրել, բայց այսօր, գոնե արտաքինից այդ կենդանիները ավելի առողջ տեսք ունեին, քան մեկ տարի առաջ: Եվ միգուցե նախկին տնօրենին աշխատողները ավելի շատ էին սիրում, քան այժմյա տնօրենին, բայց կենդանիները, կարծում եմ, սիրում էին ավելի քիչ: Ինչ վերաբերվում է կենդանիների սպանությանը՝ կարծում եմ, որ շատ ավելի լավ է հրազենով կենդանուն սպանելը, ենթադրաբար, անբուժելի տանջանքներից ազատելու համար, քան կենդանիներին փտացնելը իրենց սեփական կղանքի մեջ, սովամահ անելն ու մասնագետ բժիշկներ ունենալով՝ թույլ տալը, որ այդ կենդանիները սատկեն զանազան հիվանդություններից, հետագայում էլ դիակները աղբակույտի մեջ շպրտելը, ինչ անում էր նախկին տնօրենը:
Tarzan
Հարգելի Լևոն Կարդալով ձեր իսկ մեկնաբանությունը բավական հետաքրքիր պատկեր է ստացվում` խոսում եք Մաշտոցի պուրակի պայքարի մասին, իսկ այստեղ ներկայացնում եք նախկին տնօրենին: Կարծում եմ ինքներդ ձեզ հետ եք հակասության մեջ մտնում, թեկուզ այն մասով որ հիշատակում եք նախկին տնօրենի օրոքը` այս առումով մի բան կարող եմ ասել, որ պատերազմի տարիներին, երբ կենդանաբանական այգու գոյության մասին էր հարցը դրված, նախկին տնօրենի ջանքերի շնորհիվ այն պահպանվեց ու հասավ մեր օրեր: Չի կարելի ուրանալ որևէ մեկի աշխատանքը: Իսկ ձեր կողմից նշված հոտը մինչ այժմ էլ առկա է և ոյս առումով փոփոխություն չկա: Մյուս կողմից ես կուզենայի ձեր հարցին պատասխանել` այո, ուզում ենք քար գցել նման տնօրենների գլխին, որոնք այսօր պարարտ հող են ստեղծում հենց ձեր կողմից նշած Մաշտոցի պուրակի խնդիրների առաջացման` ինչպես հոդվածում է նշված «անապատացման և նորովի կառուցապատման » ծրագիրերի համար: Այ սրա դեմ պետք է պայքարել ազգովի , որովհետև միայն Մաշտոցի պուրակը չէ որ այսօր վտանգի տակ է: Հենց ձեր աչքի առջև է ինկուբատորը քանդվել, որպեսզի թռչունների վերարտադրում տեղի չունենա, ինչու՞ այս մասին չեք խոսում: Կենդանաբանական այգում հրազենով կարմիր գրքում գրանցված կենդանի են սպանում, ինչու այս մասին չեք խոսում: Կենդանաբանական այգին մեկ տարի է արդեն բժիշկ չունի, որի հետևանքով բազմաթիվ կենդանիներ ու թռչունների կորուստ է տեղի ունենում, իսկ վերարտադրում չկա, ինչու՞ այս մասին չեք խոսում: Փոխարեն նախկին տնօրենի արած-չարածի մասին խոսելու, իհարկե եթե այդքան ցավում եք այս տնօրենի համար, խորհուրդ տվեք, որ խուրհուրդ լսի ու կարողանա աշխատել, մարդ լինի, որ մարդիկ ցանկանան իրեն հետ աշխատել, այլ ոչ թե քուչից բռնած ինչ որ մեկին գիտատեխնիկական գծով տնօրենի տեղակալ նշանակի: Երեկ մի խումբ զինվորներ` մեր Ազգային բանակի, գնացել են կենդանաբանական այգի, բայց մոտները բավարար գումար չի եղել: Արդյո՞ք ճիշտ եք համարում նրանց թույլ չտալ մտնեն կենդանաբանական այգի, որտեղից մեր զինվորին գումար, որ կարողանան վճարել: Այն որ կենդանուն հրազենով կգնդակահարի դրանում համոզվեցինք, բայց մի՞ թե սրա մեջ այդ աստիճան մարդկությունը վերացած է, որ հայրենի զինվորներին թույլ չտա այգի մտնել, ինչ ա թե բավարար գումար չունեն: Սա իրոք այլանդակություն է, և թյուրիմացություն մեր 70 ամյա կենդանաբանական այգու համար:
Լևոն
Ուրեմն քսան տարի էտ կենդանիները նախկին տնօրենի օրոք սատկում էին, դիակները այգու տարածքում հավաքված զիբիլի սարի մեջ էին շպրտվում` ոչ մեկիդ պետքը չէ՞ր: Բազմավաստակ բժշկերը բազմավաստակ մասնագետ տնօրենով նենց արեցին, որ էտ այգին մտնել չէր լինում առանց սրտխառնոցի, ոչ մեկիդ պետքը չԷ՞ր: Հիմա այգին դարձել ա տեղ, որտեղ չես ամաչի արտերկրյա հյուր բերես` որոշել եք քար գցե՞ք: Գնացեք Մաշտոցի պուրակում պայքարեք, որ կանաչ գոտին տոնավաճառ չսարքեն ավելի լավ ա, կենդանաբանական այգու զարգացումը կանգնեցնել փորձելու փոխարեն:
Anika
hargeli Narek liovin hamadain em Dez het ,dra hamr petq e amen mard zbaxvi ir gorcov , vonc kareli e henc aigum hracani mi gndakov spanel kendanun , isk vortexer aid jamanak aigu tnoren kochvac@ , herustacuicov ainpisi verin gaxaparner e hnchecnum, vor lsox@ kkarci amenaget e sakain irakanum ..... e , der inchqan jamank petq e achq paki Erevani qaxaqapetaran@ ....isk minchev qaxaqapetaran@ achqer@ kbaci , huisov em mi qani kendani der kgoyatevi mer shat sireli aigum .......
Narek
Հարգելի Ռոզա, իսկ ով է զբաղվում Այգու կադրային քաղաքականությամբ, բնականաբար տնօրենը, ով մեկ տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ կադրային կայուն քաղաքականություն մշակել: Նա իր սխալ քայլերի մեկնարկը տվեց հենց այն ժամանակ, երբ գլխատեց Այգու գիտական կազմը` չունենալով նրանց փոխարինող համապատասխան մասնագետներ: Առաջին հարվածն ստացավ Այգու վաստակաշատ բժիշկը, որին տնօրենը փոխարինեց 6 ամիսը մեկ Այգում երևացող արտասահմանյան բժիշկներով: Հետաքրքիր է` ժամանակակից բժշկությունը ինչ տվեց այգուն: Այն որ ռեժիսորաթատերագետի իմիջը բարձրացավ` հաստատ է: Կադրային նորարարությանը գումարվեց Տարզանի հիշատակած ոմն Մանուկը, ով տարբեր տեղեր ներկայանում է որպես գիտական գծով փոխտնօրեն: Հետաքրքիր է` նա իր գիտական թեզն իրենց գյուղում է պաշտպանել, թե որևէ բուհում, չէ որ նրա շնորհիվ ցրտից սառեցին սիրամարգերն ու կապիկը, իսկ սխալ ջեռուցման պատճառով խեղդվեց թանկարժեք թութակը: Ի դեպ վերջին սխալի մասին մինչև դժբախտ պատահարը բազմիցս զգուշացրել էին տնօրենին: Սակայն տնօրենը որևէ մեկի խորհրդի կարիքը, ինչպես ինքն է ասում, չունի: Յուրաքանչյուր ղեկավար տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար պետք է համապատասխանի նվազագույնը երկու կետի` լինի լավ մենեջեր և քաջատեղյակ լինի տվյալ ոլորտի առանձնահատկություններին, մի խոսքով լինի պրոֆեսիոնալ: Այգու տնօրենի պարագայում պետք է պարզել` որքանով է նա համապատասխանում այս երկու չափանիշներին (ի դեպ այգում լարված մթնոլորտ է, կենդանիներն էլ զոհվում են) և ընդհանրապես համապատասխան կրթություն ունի, թե ոչ: Այդ դեպքում պետք է հասկանալ, թե ով և ինչի համար նրան նշանակեց տնօրեն, նույնիսկ այն դեպքում, երբ մի քանի տասնյակ աշխատակիցներ դեմ էին նրա գալուստին և դա արտահայտեցին ստորագրահավաքի միջոցով: Բայց ինչպես նշել էր Տարզանը, քաղաքապետին ուղղված դիմումի գաղտնիությունը չպահպանվեց ու այդ թուղթը հայտնվեց մեր հերոսի ձեռքում` նրան օգնության եկած քաղաքապետարանի աշխատակից ընկերների շնորհիվ: Այգում յուրաքանչյուրը լավ է հիշում քաղաքապետարանի աշխատակից ոմն Եղիշի խոսքերը` ժողովուրդ, անիմաստ մի չարչարվեք ձեր բողոքներով, մենք մեր դրած տնօրենի թիկունքին ենք ու չենք պատրաստվում նրան հանել: Դիմացեք, լավ է լինելու: Բազմաչարչար աշխատակիցների մի մասը, ովքեր իրենց չհեռացվեցին, ստիպված դիմացան… այ կենդանիները չդիմացան… Մեկը չկա հարցնի, այ պարոն էդ ոնց եղավ տոմսերը եռակի թանկացրիր, Այգին ամեն տարվա համեմատ եռակի շատ մարդ եկավ, բաըց տարվա սկզբին ի վիճակի չես ճիշտ ժամանակին աշխատավարձ տալ, Ամանորի քնձռոտ հավելավճարն էլ անձամբ ձեռքներն ես տալիս, կարծես քո երեխաների բերանից ես կտրել: Երբ պիտի հասկանաս, որ բանվորն էլ է մարդ, ու դու նրա աշխատանքի շնորհիվ ես ապրում: Մենակ չասես, թե Այգում ընթացող շինարարությունը, որի կողքին բազմիցս հարցազրույց ես տալիս իմիջիդ բարձրացման համար, քո կողմից ներգրավված ֆինանսների շնորհիվ է: Քաղաքապետարանի քո ընկերները լավ գիտեն, որ դա պետբյուջեի հատկացումն է, այսինքն` հայ քաղաքացու ներդրումը: Հարգարժան , Այգու բազմաչարչար աշխատակազմի անունից, որոնք էլ չեն հավատում դեմոկրատիային, խնդրում ենք հետաքննություն սկսել վերոհիշյալ հարցերի շուրջ և Ձեր ձայնը հասցնել համապատասխան պետական այրերին…
Aram
Գրում եմ Ձեզ, քանի որ հարգում եմ որպես լուրջ լրատվամիջոց: Բայց նման անանուն հրապարակումները ստվերում են Ձեր հեղինակությունը: Ինչպե՞ս կարելի է տպագրել այն ամենը ինչ ուղարկում են ձե՞զ: Միթե՞ դա է լավ լրագրություն, որի մասին խոսում եք: Առանց փաստերը ստուգելու, առանց Կենդանաբանական այգու հետ կապնվելու ինչպես կարող եք վարկաբեկող հոդվածներ տպագրել, որը ուղարկվել է ձեզ ինչ որ «Տարզան»: Ասածներս կապ չունեն հենց կենդանաբանական այգու հետ, այլ ձեր մոտեցման, որը շաաաատ հեռու է լավ լրագրություն կոչվելուց: Հավատացեք, որ յուրաքանչյուր կարգին երկրում նման չստուգված, անանուն, վարկաբեկող հոդվածի համար պատասխան կտայիք դատարանի առաջ՝ փոխհատուցումներ վճարելով: Որպես ձեր հավատարիմ ընթերցող, ես կուզենայի «Հետքի» էջերում տեսնել ավելի պրոֆեսիոնալ եւ լրագրական առումով գրագետ հոդվածներ, այլ ոչ թե սրա պես զառանցանք:
HASMIK
INCHPES VOR HAYASTANI QAXAQACINERI HET EN VARVUM,AYNPES EL XEXCH GAZANNERI.ARAVEL XXCHALI EN GAZANNERE,QANZI QAXAQACINERE KAM PAXCHUM EN ERKRIC KAM INQNASPAN LINUM,INCHE CHEN KAROX ANEL XEXCH ANASUNNERE......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter