HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Արցախի վթարաշատ ճանապարհները եւ ժամերը

2019 թվականին Արցախում տեղի է ունեցել 98 ավտովթար, որոնց հետևանքով մահացել է՝ 29 և մարմնական վնասվածք է ստացել 113 մարդ։

Մեր հարցմանն ի պատասխան, ԱՀ ճանապարհային ոստիկանությունը տրամադրել է մանրամասն վիճակագրություն 29 մահացածներից 11-ը վարորդ են եղել, 14-ը՝ ուղևոր և 4-ը՝ հետիոտն։ 

Արցախում ամենաշատ ավտովթարները տեղի են ունեցել Ստեփանակերտում՝ 23 դեպք, այնուհետև՝ Ասկերանի շրջանում՝ 22 դեպք։ Չնայած դեպքերի սակավությանը՝ վտանգավոր շրջաններն են նաև Շուշին և Շահումյանը, 2019 թ.-ին այդ շրջաններում զոհվել է համապատասխանաբար 8 և 7 մարդ։ Ասկերանի և Մարտակերտի շրջանում զոհվել է 5 մարդ, Ստեփանակերտում՝ 3։

Ամենաշատ վիրավորները եղել են Ասկերանի շրջանում՝ 30 մարդ և Ստեփանակերտում՝ 27 մարդ։ 

Ճանապարհային ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ երեք ամենավտանգավոր ճանապարհատվածներն են՝ Ստեփանակերտ-Մարտակերտ (22), Ստեփանակետ-Գորիս (12) և Մարտակերտ-Քարվաճառ (5)։

Պատահարներից ամենամահաբեր տեսակներն են շրջումը, բախումը և հետիոտնի վրաերթը։ 39 շրջման դեպքի պատճառով զոհվել է՝ 19-ը և վիրավորվել՝ 46 մարդ, 26 բախման պատճառով՝ 5 և 34 մարդ։ 18 հետիոտնի վրաերթի հետևանքով զոհվել է՝ 5 և վիրավորվել է 16 մարդ։ 2019 թվականին արձանագրվել է հեծանվորդի 1 վրաերթ, որի հետևանքով վիրավորվել է 1 մարդ, զոհեր չեն եղել։   

Ամենավտանգավորը ժամերն են՝ 18։00-21։00, պատահարների 21,4 տոկոսը (21 դեպք) հենց այդ հատվածում է տեղի ունեցել։ Դեպքերի 184 տոկոսը (18 դեպք) տեղի է ունեցել 21։00-24։00 ժամանակահատվածում։ Ամենաքիչ կամ պատահարների 61 տոկոսը (6 դեպք) տեղի են ունեցել կեսգիշերից մինչև առավոտվա վեցը։ 

ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքում հասանելի է վերջին հինգ տարվա ճանապարհային պատահարների վիճակագրությունը։ Ըստ մեր համեմատության, ՃՏՊ-ների, զոհերի և վիրավորների քանակը ավելանում է 2019-ին նախորդ տարվա համեմատ զոհերի քանակը ավելացել է 9-ով՝ 29 մարդ՝ 20-ի համեմատությամբ։ Բացառություն է կազմել 2015 և 2016 թթ համեմատությունը՝ 12 և 11 զոհ, մնացած տարիներին դեպքերը, պատահարները, վիրավորները և զոհերը միայն ավելացել են (մանրամասն մատչելիորեն նկարագրված է գծագրերում)։

Վերջին հինգ տարում տեղի է ունեցել 399 պատահար, որի հետևանքով զոհվել է 88 և վիրավորվել 447 մարդ։

 

Լուսանկարում ձախից՝ մահվան ելքով ավտովթար Ասկերան-Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին, 2019 և մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին, 2019

Լուսանկարները՝ ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter