HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկ րոպե լռությունից հետո պատգամավորները կողմ քվեարկեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագծին

Այսօր Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ: Խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 4-րդ տարելիցը եւ կոչ արեց պատգամավորներին մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում ընդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ եւ նստացույց անցկացրեց, իսկ իշխանությունը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը բռնի ուժով ցրեց նստացույցի մասնակիցներին: Արդեն Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում զենք կիրառվեց, ինչի հետևանքով զոհվեցին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը:

Պատահականություն է, թե կանխամտածված քայլ, սակայն այսօր ԱԺ առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինքի նախագծին: Իշխանական պատգամավորները չեն էլ թաքցնում, որ օրենքի ընդունումը ուղիղ կապ ունի գալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Իսկ ընդդիմությունը քննադատում է օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ արտակարգ դրություն հայտարարելու համար ԱԺ-ի լիազորությունները սահմանափակվում են: Այդ վտանգը զգացել են նաեւ կոալիցիոն պատգամավորները, սակայն նրանք «չեն կարող» դեմ դուրս գալ կառավարության ներկայացրած նախաձեռնություններին: ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նույնիսկ երեկ հայտարարեց, թե «տրյապկա» մի սարքեք Ազգային ժողովը»:

Նշենք, որ նախագծին կողմ է քվեարկել 67 եւ դեմ` 1 պատգամավոր: Կողմ են քվեարկել միայն կոալիցիոն կուսակցությունների պատգամավորները, իսկ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» քվեարկությանը չեն մասնակցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter