HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում 10 մշակույթի տների կառռւցման և հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 2019-2020 թթ. Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում

Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ կառավարություն է  ներկայացվել 105 ծրագրային հայտ՝ 2020 թվականի սուբվենցիաների միջոցով մարզի համայնքներում իրականացնելու համար:

Այս տարի մարզային իշխանությունների կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա  ուղղակիորեն ազդող  կարևորագույն բաղադրիչ՝  առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

Հատկանշական է, որ 2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվելու է՝ զուգորդվելով նաև  մշակույթի տների կառուցմամբ:

Եվ այսպես, 2020 թվականին նախատեսվում է Վերին Պտղնի համայնքում կառուցել նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք), Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցել մշակույթի տան շենքը, Պռոշյանում, Արզնիում իրականացնել մշակույթի տների հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում  իրականացնել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:

Նշենք, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Պռոշյան, Հացավան և Գետամեջ համայնքներում մեկնարկել էին մշակույթի տների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ: Հացավանում և Պռոշյանում մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում է շարունակել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter