HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մեղրաձոր համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեղեկավար Կառլեն Հովհաննիսյանն այս տարվա հունվարի վերջին հրաժականի դիմում էր ներկայացրել ավագանուն։ Հունվարի 24-ի նիստում ավագանին համայնքի ղեկավար լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում էր ընդունել եւ դիմել Կոտայքի մարզպետին՝ հաստատելու համար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փետրվարի 5-ին Մեղրաձորի համայնքապատարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Հարությունյանին, որը կպաշտոնավարի մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը։

72-ամյա Կառլեն Հովհաննիսյանը Մեղրաձոր համայնքի ղեկավարն էր 2005 թ․-ից, շուրջ 15 տարի։ Նա անընդմեջ վերընտրվել էր 4 անգամ, վերջին անգամ 2017 թ․-ին նոյեբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվել էր Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ Մեղրաձոր համայնքի կազմում ընդգրկվել է 7 բնակավայր՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Փյունիկ գյուղերը (համայնքային կենտրոնը Մեղրաձոր գյուղն է):

Հրաժարական ներկայացնելուց մեկ տարի առաջ Կառլեն Հովհաննիսյանը դատապարտվել էր համայնքային բյուջեի միջոցները վատնելու համար, եւ նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 000 դրամի չափով: Չնայած դատապարտվելուց հետո նա շարունակել էր պաշտոնավարել, սակայն պարզ է, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելը։

Կոտայքի մարզային քննչական վարչությունը տեղեկացրել էր, որ քրեական գործ է քննվում համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքով կատարած չարաշահումների վերաբերյալ։ Նախաքննական մարմինը Կառլեն Հովհաննիսյանին մեղադրում էր այն բանի համար, որ «իր վարորդ` համագյուղացի եւ իր ազգական Մարտին Հովհաննիսյանը 2014 թ. հուլիսի 28-ից մինչեւ 2016 թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում` աշխատանքային օրերին` շուրջ 259 օր, բացակայել է Հայաստանի Հանրապետությունի, սակայն չաշխատած օրերի համար 740 631 դրամ գումարի չափով աշխատավարձ է փոխանցվել նրան։ Այսինքն` համայնքին պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս»:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը նախկին համայնքապետի խնդրանքով արագացված դատաքննություն է իրականացրել։ Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքն ամբողջ ծավալով ամբաստանյալ Կ․ Հովհաննիսյանի կողմից կամովին ու գիտակցաբար ընդունելու եւ դրա հետ համաձայն լինելու փաստերը, եւ այն հանգամանքը, որ Կ. Հովհաննիսյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը` 741.000 դրամի չափով», հանգել է հետեւության, որ ամբաստանյալ Կ. Հովհաննիսյանի ուղղվելը հնարավոր է առանց նրան հասարակությունից մեկուսացնելու եւ տուգանք է կիրառել 500 000 դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter