HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանները կունենան կարգապահական հանձնաժողով

Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորներին կարելի է հաշվել ձեռքի մատերի վրա: Առավոտյան մի շարք օրենքի նախագծեր ընդունելուց հետո կոալիցիոն խմբակցությունների պատգամավորներն իրենց աշխատանքն ավարտված համարեցին եւ ճաշարանում սնվելուց հետո լքեցին խորհրդարանի տարածքը:

Այս մթնոլորտում էլ այս պահին քննարկվում են մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ: Քանի որ նիստերի դահլիճում կարելի է ասել՝ մարդ չկա, հիմնական զեկուցողներին ոչ հարց տվող կա, ոչ էլ հերթագրվում են ելույթների համար: 20 րոպեում քննարկվեց մոտ 5 օրենսդրական նախաձեռնություն:

Քննարկվող օրենսդրական փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:

Օրենքով առաջին անգամ նախատեսվում է կարգապահական հանձնաժողովի ստեղծման ինստիտուտը ոստիկանության համակարգում: Ըստ այդ նախագծի՝ կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը մինչեւ համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը քննության են առնվում ոստիկանության կարգապահական հանձնաժողովում:

Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ինչպես նաեւ նրա ղեկավարներն ունեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում լսվելու իրավունք:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացնում էր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter