HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 15-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Գ., ծնված 1958 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը (չի վնասվել), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջականվիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել ենավտոմեքենան և փակել գազի բալոնիփականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 08:57-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter