HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քուվեյթի իր գործընկերոջը

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լարտվական ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են համարել կառավարությունների միջև ակտիվ գործակցությունն ու կոնկրետ ծրագրերի քննարկումը:

Ընդգծելով ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը` Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանմանը, այդ համատեքստում նաև երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Քուվեյթի բիզնեսի` հայկական շուկա ներգրավմամբ ու ընդգծել, որ դա հնարավորություն կտա ներդրողներին մուտք գործել նաև Եվրասիական տնտեսական միության շուկա:

Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անհրաժեշտ են համարել գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և պայմանավորվել հանձնարարել կառավարությունների պատասխանատուներին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, ինչը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter