HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

Ավարտվեց Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ 2020»  նախագիծը, որտեղ հաղթող է ճանաչվել Աթենա Մանուկյանը:

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն մրցույթի շրջանակներում ստացվել է մասնակցության 53 վավեր հայտ, որոնցից ընտրվել են լավագույն 12 մասնակիցները: Հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի (33.3%), Հանրային հեռուստաընկերության պրոֆեսիոնալ ժյուրիի (33.3%) և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (33.3%): Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասները կհրապարակվեն փետրվարի 17-ին ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի պաշտոնական կայքում։

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ՝ Աթենա Մանուկյանը կներկայանա “Chains On You” երգով:

Հիշեցնենք, որ  մրցույթը արդեն հինգերորդ անգամ կհյուրընկալի Նիդեռլանդները, սակայն այս անգամ այն կանցկացվի՝ Ռոտերդամ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ 2020 թվականի մայիսի 16-ին: Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի՝ երկրորդ հատվածում՝ մայիսի 14-ին:

Հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, Հայաստանը  14-րդ անգամ իր մասնակցությունը կունենա  այս հեղինակավոր մրցույթին:

Մեկնաբանություններ (2)

Sahak Sahakian
Spitting cliches, nice voice thou...
Վահագն
կիսամերկապարային, էժան ինչ որ բան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter