HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալլա Լևոնյանը և Արսեն Գրիգորյանը դեմ են Հայաստանի մասնակցությանը Եվրատեսիլին

«Մենք ի սկզբանե հաղթանակած ենք և այդ մասին  երգով չէ, որ պետք է ապացուցենք: Ես դեմ եմ, որ Հայաստանը մասնակցի Բաքվում կայանալիք Եվրատեսիլին, քանի որ այն հակասում է մեր ազգային արժանապատվությանը, ինքնասիրությանը և սկզբունքներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Ալլա Լևոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանի չմասնակցելը Եվրատեսիլին պետք է ընկալել ոչ թե որպես վախ, այլ արհամարհանք` ուղղված Ադրբեջանին:  «Թող վախենան իրենք, ոչ թե մենք և մտածեն ինչպես անեն, որ շահեն մեր սիրտը», ասաց Ալլա Լևոնյանը:

Նա նշեց նաև, որ  ադրբեջանցիների կողմից երգարվեստի բնագավառում էլ վատ, տհաճ քայլերի են արժանանում  հայ երգիչ-երգչուհիները:   «Նյու-Յորքում`համերգներց մեկի ժամանակ, որին տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին մասնակցում, Ադրբեջանի ներկայացուցիչը հրաժարվեց մասնակցել`պատճառաբանելով, որ մեր բեմ բարձրանալուց հետո պետք է բեմը ժավելով մաքրել», ասաց բանախոսը:

Այս տարվա Եվրատեսիլին Հայաստանի մասնակցությանը դեմ է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը: «Մենք երբեք չենք հավասարվի ադրբեջանցիներին կամ թուրքերին: Եթե մշակույթը սահմաններ չի ճանաչում, ապա այս անգամ, կարծում եմ` բացառություն  կանենք», ասաց Արսեն Գրիգորյանը:

Նրա կարծիքով, Եվրատեսիլը քաղաքականացված երևույթ է և Հայաստանը`որպես երիտասարդ պետություն պետք է ունենա ճիշտ  մշակութային ռազմավարություն:                           

Հրաչուհի Ալմաստյան

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Քո հայրենակիցներին բալկոններից ԿԵՆԴԱՆԻ ցած են շպրտել ու դեռ կենդանի բենզինը լցրել-ՎԱՌԵԼ, ու հիմա պիտի գնաս այդ նույն քաղաքում «սիրո ու բարեկամության» մասին երգես? Դու սկի բա գոնե ՄԻ ՓՈՔՐ ազգային արժանապատվություն ու զոհերի հիշատակին հարգանք չունես? Էդ Եվրատեսիլ կոչեցյալն էլ, վերջիվերջո, ԸՆԴՀԱՄԵՆԸ «տաղանդավոր» երգիչների մի հատ «արդար» ու «նախօրոք չսարքած» թատրոն է:..................................... Հայաստանը թող Եվրատեսիլի ֆինալի օրը պաշտոնապես ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը և Բաքվի/Սումգայիթի Գենոցիդը: Այ էդ դեպքում կասեմ ԱՅ ՔԵԶ ԱԶԳ: ՀԵՐԻՔ ինչքան թքին երեսիդ -ասիր անձրև է գալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter