HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպե՞ս պատգամավորին պատասխանատվության ենթարկել

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի ներկայացրած օրենքի նախագիծը:

Նշենք, որ այս փոփոխությամբ նախատեսվում է խորհրդարանում ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը պետք է քննի պատգամավորի վարքագծի եւ գույքի ու եկամուտների հայտարարագրերի, շահերի բախման հետ կապված մի շարք հարցեր:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը մերժել է իր ներկայացրած մի շարք առաջարկությունները, որոնք սկզբունքային նշանակություն ունեին:

Արծվիկ Մինասյանի առաջարկություններից մեկն էլ վերաբերում էր այլ պատգամավորների փոխարեն քվեարկող պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին:  Պատգամավորի խոսքերով՝  այդ երեւույթը պատժելի արարք պիտի լինի, եթե ոչ քրեական հանցագործություն, այլ գոնե վարչական զանցանք: «Ինչու ընտրողներներին կարելի է ենթարկել քրեական պատասխանատվության, երբ ընտրությունների ժամանակ կեղծում են արդյունքները, իսկ պատգամավորների նկատմամբ պատասխանատվություն չի նախատեսվում»,-մտահոգված է Արծվիկ Մինասյանը:

Դավիթ Հարությունյանն ասաց, թե պատգամավորի պատիժն ավելի ազդեցիկ դարձնելու համար նրան ոչ թե պետք է տուգանել, այլ սահմանել քաղաքական պատասխանատվության: Հիմնական զեկուցողի բնորոշմամբ, էթիկայի կանոնները խախտած պատգամավորի հարցը գործընկերների կողմից քննելու եւ որոշումը Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում տեղադրելու դեպքում պատասխանատվությունն ավելի ազդեցիկ կլինի, մանավանդ, որ չկա այն մարմինը կամ անձը, որ կարող է վարչական պատասխանատվության ենթարկել պատգամավորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter