HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս շաբաթ սպասվում է տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, իսկ 20-ի ցերեկը՝ թույլ անձրև: Փետրվարի 18-19-ը, 20-ի գիշերը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                 15.60C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    -17.20C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 -0.20C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter