HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզաբանումներ է պահանջում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանության ներքին հրահանգի վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղություններով այսօր` 2012 թվականի մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ:

Սույնով Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը և խնդրում տրամադրել պարզաբանումներ հետևյալի մասին.

  1. ինչով է բնութագրվում կամ ինչով է պայմանավորված «խառը իրավիճակը»
  2. ում կողմից և հստակ ինչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ
  3. եթե չկա նման հրահանգ, ապա ինչով է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաև հիմնավորում է ոստիկանության  աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter